Դեպի վեր

Հատուցման օրը եկել է. պարտադիր պետք է կալանավորվեն Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Միքայել Հարությունյանն ու մյուսները

1in.am02/16/2019, 2:06

Հատուցման օրը եկել է. պարտադիր պետք է կալանավորվեն Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Միքայել Հարությունյանն ու մյուսները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, 2008 թվականի մարտի 1-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, մարտիմեկյան գործով ներկայումս որպես մեղադրյալ անցնող Սեյրան Օհանյանը տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ նշում է, որ Մարտի 1-ի գործը հիմնված է նախկին երեք նախագահների եռանկյունու վրա և այդ համատեքստում անհավասար պայմաններում է Քոչարյանը, որը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի, գտնվում է կալանքի տակ։ Ի՞նչ կարծիք ունեք նրա այս դիտարկումների մասին։

Մարտի 1-ը պետական մակարդակով առանձնապես ծանր հանցագործություն էր հայ ժողովրդի նկատմամբ։ Այսինքն՝ պետության ղեկավարը խախտել է Սահմանադրության կարգը, բանակը հանել ժողովրդի դեմ, բանդաներին զինել ու դիմահար կրակ բացել ժողովրդի վրա ու հայ ժողովրդի տասնյակ դիակների վրայով եկել իշխանության։

Իհարկե, ամենագլխավոր մեղավորը Գերագույն գլխավոր հրամանատարն է, մյուսները պատճառաբանում են, թե գիտեինք, որ սխալ էր, բայց չէինք կարող չենթարկվել, հրաման ենք կատարել։ Հիմա հարց է առաջանում, իսկ եթե հրամայեին կրակել մորդ կամ երեխաներիդ վրա՝ կկրակեի՞ք, իհարկե ոչ։ Սեյրան Օհանյանի և մյուսների արդարացումները բացարձակապես հիմնավորված չեն։ Բոլորը պետք է պատասխան տան։ Որոշ մարդիկ բարբաջում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է պատասխան տա, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը հո բանակը չհանեց ժողովրդի դեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ տուժող և վկա էր, և այդ կարգավիճակում, այո՛, պետք է հարցաքննվեր, կարող է նորից տանեն հարցաքննության կամ առերեսման։ Սա մասշտաբային գործ է, և տաս տարի շարունակ նախկին պատկան մարմինները կոծկել են ամեն ինչ, ոչնչացրել բոլոր ապացույցները։ Հիմա շատ դժվարին վիճակում են հայտնվել նախաքննության մարմինները, Հատուկ քննչական ծառայությունը։ Բայց Փաստահավաք խմբի ներկայացրած փաստերը, Տիգրան Պասկևիչյանի նկարած ֆիլմը ամբողջությամբ բավարար է, որ խստագույնս պատժվի և՛ Քոչարյանը և՛ Սերժ Սարգսյանը։ Կարծում եմ, որ իրավիճակը կզարգանա այն ուղղությամբ, որ կկալանավորվի նաև Սերժ Սարգսյանը, նրան անպայման կկալանավորեն, պակաս մեղքեր չի գործել։

-Այսինքն՝ Սերժ Սարգսյանին և՞ս կալանավորեն Մարտի 1-ի գործով։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր