Դեպի վեր

Վաղվա աղմկոտ դատավարությունները. Էլինար Վարդանյան

henaran.am07/2/2020, 12:18

Վաղվա աղմկոտ դատավարությունները. Էլինար Վարդանյան

Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են իրավական լուրջ գործընթացներ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես գրել է. «Դրանք լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող գործընթացներ։

Ուկրաինայի դատարանը քննում է նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի խափանման միջոցի ընրության հարցը։ Որոշումը կընդունվի հուլիսի 8-ին։ Պորոշենկոյի դեմ շուրջ 24 քրեական գործ կա հարուցված։ Հարուցված գործերը վերաբերում են կոալիցիայի բացակայության պայմաններում վարչապետի նշանակմանը, մյուսը՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելուն, մեկ այլ գործ էլ կապված է Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակմանը։

Խոսքը վերաբերում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահին, ում թիկունքում նաև արևմուտքն էր՝ ԱՄՆ-ն։ Բայց դա որևէ կերպ արգելք չի հանդիսանում գործող իշխանությունների համար նրա կողմից կարատված իրավախախտումները քննության առարկա դարձնելու համար։

Սա մի պարզ օրինակ է, որ իրենց աչքի առաջ պետք է ունենան Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Լեգիտիմ լինելու ամպագորգոռ հայտարարությունները փրկություն չեն։ Այսօր կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտմահարմանը, իշխանության յուրացմանը հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։ Կլինեն դա յուրայինները՝ ինչը քիչ հավանական է, թե կլինեն նորերը՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննարկման և քննության առարկա չդառնալ։ Սա պետք է քաջ գիտակցեն նախագահ Արմեն Սարգսյանն ու զեկուցող, օրենքի նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը, Աժ նախագահը, Սահմանադրության և ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ դրած մյուս պատգամավորները, և ի վերջո դրան կողմ քվեարկած 89-ը։

Քրեական գործերի քննությունն անխուսափելի է լինելու, որովհետև վստահ եմ քվեարկող յուրաքանչյուր պատգամավոր իր մտքում նախագծի հակասահմանադրականության հետ կապված կասկածներ ունեցել է։ Կասկածներ ունեցել է նաև, թե ինչու է նախագիծը բարդվել ԱԺ- վրա։ Եվ ինչու կառավարությունը, որ նախաձեռնել էր գործընթացը, դիմել էր Վենետիկի հանձնաժողով, մի պահից մի կողմ քաշվեց, ձեռքերը լվաց և ողջ պատասխանատվությունը թողեց ԱԺ ուսերին։

Զարմանալիորեն այս ամենից ֆորմալ առումով դուրս է մնում երկրի վարչապետը։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Նրանք են ընդունել պետականության դեմ ուղղված օրինագծեր, որոնց գնահատականները՝ քաղաքական և իրավական, անպայման տրվելու են, ոչ հեռավոր ապագայում դառնալու են քննության առարկա։ Բայց ոչ վարչապետը։ Որքան էլ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր