Դեպի վեր

«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան

armtimes.com03/20/2023, 1:18

«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողներն այսօր դասադուլ էին հայտարարել։ Ըստ ուսանողների՝ համալսարանի ռեկտորը արգելել է բեմադրել դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրված է Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։

Ուսանողները պնդում են, որ արգելքը անհիմն է, ռեկտորն անգամ չի դիտել ներկայացումը․ «Մենք չենք կարծում, որ թատրոնի այլ վարպետները իրավունք ունեն քննադատելու մեր վարպետին։ Թող ներեն մեզ նրանք։ Նաև խոսել ենք և հայտնել, որ պատրաստ ենք ներկայացումից հանել հայհոյանքները և փոխել տեսարանը, բայց նորից դեմ են ներկայացմանը։ Դա աբսուրդ որոշում է»,– ասում էին ուսանողները։

ՀՀ ժողովրդական արտիստ, ներկայացման հեղինակ Նիկոլայ Ծատուրյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն արգելելու թատերական ինստիտուտի ղեկավարության որոշմանը, նկատեց՝ «Մենք դեռ սովետական վիճակներում ենք, մեզ մոտ շարունակվում է սովետը։ Եթե մենք նորովի չմտածենք, ապա կմնանք էս ճահիճում։ Երբ որ ես ԱՄՆ–ում բեմադրություն էի անում համազգային թատրոնի հետ, ինձ հրավիրողն ասաց՝ «Մեզ մոտ ներակայացումը 6–7 անգամ է գնում հանդիսատեսի հետ, նոր հայտարարում ենք պրեմիերա ու գալիս են քննադատելու ներկաայցումը մարդիկ»։ Ինչ են անում մեզ մոտ․ ինստիտուտը դեռ գնում է սովետական մոտիվներով, պետք է նորովի մտածել, բայց մենք հիմա միջնադարում ենք։ Սա միջնադար է։ Բ․․...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր