Դեպի վեր

Ռուսաստանում բացել են Թուրքիա թռիչքների վերաբերյալ թեժ գիծ

armenpress.am04/14/2021, 12:06

Ռուսաստանում բացել են Թուրքիա թռիչքների վերաբերյալ թեժ գիծ

Ռոստուրիզմը զբոսաշրջիկների համար «թեժ գիծ» Է գործարկել այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Թուրքիա եւ Տանզանիա սահմանափակ թռիչքների հետ: Այդ մասին ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռոստուրիզմը «թեժ գիծ» Է գործարկել զբոսաշրջիկների համար: Ժամը 09:00-ից մինչեւ 21:00-ն կարելի Է դիմել օգնության եւ առաջացած այն հարցերի պատասխանների համար, որոնք կապված են թռիչքների սահմանափակման հետ: Զանգն անվճար Է»,-հայտնել են Ռոստուրիզմում:

Զբոսաշրջիկները կկարողանան իմանալ հրատապ նշանակություն ունեցող ողջ տեղեկատվությունը եւ գործողությունների տարբերակները՝ ելնելով յուրաքանչյուր կոնկրետ իրադրությունից: Բացի այդ, կարելի Է իմանալ բոլոր տուրօպերատորների «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնք աշխատում են ժամանակավորապես փակ ուղղություններով, եւ ավիաընկերությունների ու հյուպատոսությունների կապերը, եթե ճանապարհորդն ինքնուրույն Է մեկնել: «Մենք տուրօպերատորներին խնդրում ենք՝ առավելագույն օժանդակություն ցուցաբերել զբոսաշրջիկներին: Իսկ զբոսաշրջիկներին՝ ըստ հնարավորինս շրջագայությունը հետաձգել ավելի ուշ ժամկետ կամ փոխել ուղեւորության ուղղությունը»,-հավելել են գերատեսչությունում:

Օգնության Է միացել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր