Դեպի վեր

«Արմօյլ»-ի տնօրեն. «Իմ պրոբլեմը չէ, որ Հայաստանում համապատասխան մասնագետներ չկան»

hetq.am07/17/2018, 11:48

«Արմօյլ»-ի տնօրեն. «Իմ պրոբլեմը չէ, որ Հայաստանում համապատասխան մասնագետներ չկան»


«Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհեց ՀՀ բնապահպանության նախարարությունից այն բանի համար, որ չկան համապատասխան մասնագետներ, ովքեր փորձաքննություն իրականացնեն նավթամթերքի վերամշակման ոլորտում, մասնավորապես «Արմօյլ»-ի և պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ներդրումներով Եղվարդի Նատի թաղամասում կառուցվելիք նավթամթերքի վերամշակման գործարանում:

«Հետք»-ը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բնապահպանության նախարարությունը փորձաքննություն չէր իրականացրել այն պատճառով, որ շինարարական աշխատանքները՝ իրականացվում են 1361 քառակուսի մետր կազմող մակերեսի վրա, որը որպես քաղաքաշինական կառույց չի գերազանցում փորձաքննության ենթակա 1500 քառակուսի մետր կառուցապատման մակերեսը:

Սակայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նավթավերամշակման գործարանը քաղաքաշինական կառույց չէ: Սույն օրենքի 14-րդ հոդածի 4-րդ մասի 3.բ կետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության:

Այս դիտարկման առնչությամբ Ալֆրեդ Աբեդին նշեց, որ տարածքում այս պահին միայն շինարարություն է ընթանում, չկա արտադրություն, հետևաբար՝ չի կարող լինել նաև քիմիական արդյունաբերություն.

«Մինչ հասնենք նավթամթերքի վերամշակմանը, կատարում ենք շինարարություն, որի համար ունեմ թույլտվություն: Շինարարության տարիների ընթացքում միգուցե մտքափոխվում եմ, և նախատեսում եմ ոչ քիմիական բան արտադրել: Այնուամենայնիվ ես 2015 թվից ներկայացրել եմ փորձաքննության, բայց մասնագետ չկա, որ գա ուսումնասիրի: Եվ դա իմ պրոբլեմը չէ»,- ասաց Աբեդին:

Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը, ով հայտնեց, որ այսօր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտը ներկայացրել են բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին, 10 օր հետո կկայանա այս հարցով երկրորդ հանրային լսումը: Առաջինը տեղի էր ունեցել հուլիսի 10-ին:

Նատիում նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցումը տեղի բնակիչների դժգոհությունն էր առաջացրել, ովքեր հուլիսի 10-ին փակել էին Եղվարդ-Երևան մայրուղին: Ալֆրեդ Աբեդին կրկին պնդեց, որ գործարանը ոչ մի վտանգ չի ներկայացնում, և ինքը չի հասկանում բնակիչների դժգոհության առիթը.

«Ես արդեն ոչինչ չեմ հասկանում: Նաիրիտը փակում են, ժողովուրդը գալիս բողոքում է, ասում է՝ բացեք: Մենք գործարան ենք բացում, ժողովուրդը ասում է՝ փակեք»,- դժգոհում է «Արմօյլ»-ի տնօրենը՝ ընդգծելով, որ իրենց գործարանից արտանետումներ և թափոններ չեն լինելու:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող է բիտումի արտադրության ժամանակ արտանետումներ չլինել, Ալֆրեդ Աբեդին նշեց, որ դա կախված է վերամշակման գործընթացում կիրառած տեխնոլոգիաներից.

«Ամենասխալը արտադրման ձևը մազութից բիտում ստանալն է: Այն, ինչ որ տեսնում եք Հայաստանի ճանապարհներին, մազութից ստացված բիտումն է, որը ձգողականություն չունի, այդ պատճառով էլ անձրևների ժամանակ ասֆալտը քանդվում է: Մենք բիտումը ստանալու ենք VB-ից (Vacuum Bottom), որի արտադրությունը կայանալու է կոմպրեսորային բարձր ճնշման տակ: Եթե ես ներկրում եմ 10 հազար տոննա հումք, ապա ստանալու եմ 10 հազար տոննա ապրանք: Այսինքն՝ թափոններ չ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր