Դեպի վեր

Եթե ասեմ վարչապետին կհանդիպենք դժոխքում, դա ահաբեկչության սպառնալի՞ք է

lragir.am02/20/2018, 3:24

Եթե ասեմ վարչապետին կհանդիպենք դժոխքում, դա ահաբեկչության սպառնալի՞ք է

Անցած երեք տարիների իրադարձությունները հուշում են, որ Հայաստանում մարդու իրավունքների դաշտում լուրջ պատերազմ է սպասվում: Այս մասին այսօր «Իշխանության ճյուղերի տարանջատումը խորհրդարանական համակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Եվ այս ամենը, նրա խոսքով, համընկավ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն մտցնելու հետ:

Բարսեղյանը վերհիշեց վերջին տարիներին մարդու իրավունքների խախտման դեպքերը: «Էլեկտրիկ Երևան» ակցիայի ու «Սասնա ծռերի» զինված ապստամբության օրերին, նրա խոսքով, կազմակերպված հանցագործություն տեղի ունեցավ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ:

«Հաշվեցինք, մոտ 80-90 հոգի պետք է դատապարտված լինեին լրագրողների նկատմամբ գործողությունների համար, այդ թվում՝ բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաներ: Այնինչ, դատապարտվածների թիվը մեկ տասնյակի էլ չի հասնում, նրանցից մի քանիսը ոստիկաններ են, և ընդամենը տուգանքներով են պրծել»,- ասաց նա:

Ըստ Բարսեղյանի՝ արտահայտման ազատության տեսանկյունից վերոնշյալ ակցիաների ժամանակ սահմանափակվել է մոտ 1200 մարդու իրավունք, նրանք խաղաղ ակցիաներ էին անում, բայց հետապնդվել ու տարվել են ոստիկանական բաժանմունքներ:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանում բազմակարծության նկատմամբ ատելության միջավայրը խորացել է: Ընդհանրապես բազմակարծությունը Հայաստանի իշխանությունների համար անընդունելի է, բայց, նրա խոսքով, վերջին տարիներին մենք ունենք ուղիղ սպառնալիքներ իրավապաշտպանների, լրագրողների, խմբագիրների, փաստաբանների նկատմամբ, բայց պ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր