Դեպի վեր

Լևոն Գալստյան. Թեղուտի պոչամբարի պատվարի հետազոտություն պետք է արվի գործարկելուց առաջ, ոչ թե հետո

panorama.am10/10/2019, 12:12

Լևոն Գալստյան. Թեղուտի պոչամբարի պատվարի հետազոտություն պետք է արվի գործարկելուց առաջ, ոչ թե հետո

Լենա Նազարյանը, որ այսօր ԱԺ փոխնախագահն է, դեռ անցած տարվա փետրվարին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Թեղուտի հարցով ԱԺ-ը կարող է շատ բան անել, սակայն չի անում՝ հաշվի առնելով քաղաքական վիճակը: Նա մյուս բանախոսների հետ միասին պնդել էին, որ Թեղուտի հանքի շահագործումը պետք է ընդհանրապես դադարեցնել և ընկերության նկատմամբ քրգործ հարուցել:

«Ես իսկապես շատ հետաքրքրված եմ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, որ հարցն ուսումնասիրվի, բազմակողմանի քննվի, հասկանան, թե ինչ խնդիր է, ինչ-որ եզրակացություն լինի»,-ասել էր նա։

Ռեկորդային կարճ ժամանակահատվածում Թեղուտի վերագործարկման ու բնականոն աշխատանքի անցնելու մասին հայտարարությունից հետո Լենա Նազարյանը մանրամասներ չխնդրեց ոչ ընկերությունից, ոչ էլ կառավարությունից։

Նույն քննարկման մասնակից աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը մեկ տարի առաջ էլ, այսօր էլ ահազանգում է՝ հանքի շահագործումը վտանգավոր է։

«Նորից հետ չենք գնալու 2017 թվականն ու բացատրենք, թե Թեղուտն ի՞նչ վտանգներ ունի։ Դրա մասին անիմաստ է խոսելը, բազմաթիվ անգամներ կրկնել ենք, հայտարարություններ արել»,-ասաց նա։

Գալստյանի խոսքով, այս պահին հանքի շահագործման հետ կապված մեզ հուզող խնդիրներից մեկը պոչամբարի պատվարի ամրության հարցն է, երբ 2018-ին դադարեցվեց ընկերության գործունեությունը, կարևոր պատճառների թվում դա էր նշված։

«Մենք էլ ունենք ինֆորմացիա, որ նման խնդիր կա։ Միջազգային գիտական, մասնագիտական, փորձագիտական ընկերությունների հետազոտություններն էլ ցույց են տվել, որ թե Թեղուտի, թե Հայաստանի բոլոր պոչամբարները սխալ են կառուցված, դրանց փլուզման վտանգը միշտ աչքի առաջ պետք է ունենալ, քանի որ դրանք կառուցված են վերընթաց տեխնոլոգիայի միջոցով, այսինքն պատվարի մակարդակը բարձացվում է լցվելուց հետո»,-ասաց Գալստյանը։

Ավելի վաղ աշխարհագրագետը մեկնաբանել էր, որ նման պոչամբարները հակացուցված են սեյսմիկ և տեկտոնական ակտիվ գոտիների համար, իսկ Հայաստանը և մասնավորապես Թեղուտը համարվում են նման գոտիներ։

Վերագործարկումից հետո նախաձեռնության անդամն ԱԻ նախարարությունից պահանջել է իրենց տրամադրել տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը։

«Կարդացինք ու հասկացանք, որ ոչ մի բան չի փոխվել։ Այնտեղ որևէ բառ չկա գրված, թե ինչ խնդիրներ են եղել, ինչ խնդիրներ կան հիմա և կարող են առաջանալ։ Օրենքին համապատասխան փորձաքննված չէ նաև, թե ինչ տարածքներ կարող են հայտնվել վտանգված գոտում, ինչ միջոցառումներ պետք է իրականցվե, ինչ վնաս կարող է հասցնել մարդկանց, բնությանը, համայնքներին։ Ոչ մի բառ չկա դրանց մասին»,-շեշտեց Գալստյանը։

Այս տարվա սեպտեմբերին ընկերության գործադիր տնօր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր