Դեպի վեր

«Դա հայտարարություն չի, ինքնադատավճիռ է». Գագիկ Մինասյան

henaran.am09/11/2019, 6:36

«Դա հայտարարություն չի, ինքնադատավճիռ է». Գագիկ Մինասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ արտաքին պարտքին և նշել, որ 2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում:

«Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա»,- գրել է վարչապետը:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ չէ արտաքին պարտքի մասին խոսել՝ առանց մնացած պրոցեսների հետ պարտքի նվազումը համադրելու։

«Համադրելու համար պետք է դիտարկել, թե ինչպիսի տնտեսական աճի հիմքեր կան, ինչպիսի նախադրյալներ կան, այսօրվա տնտեսական աճն ինչով է պայմանավորված, այդ գործոններ վաղը լինելու են, թե չեն լինելու։ Այս բոլորը պետք է համադրել՝ հասկանալու համար՝ մենք ներդնո՞ւմ ենք արդյոք ռեսուրսներ մեր ապագա ներառական տնտեսական աճը ապահովելու համար, և հետո կարելի կլինի հասկանալ՝ արտաքին պարտքի նվազեցումը ինչո՞վ է պայմանավորված և ինչքանո՞վ է օգուտ մեր տնտեսական աճին»,- ասաց Գ.Մինասյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն արտաքին պարտքի վերին շեմին չէր հասել. «Մենք ընդունեցինք ֆիսկալ կանոններ, որոնք արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր