Դեպի վեր

Ո՞վ է թուլացրել Արցախի սահմանը․ մի հանցավոր հրամանի հետևանքները

1in.am08/13/2019, 6:30

Ո՞վ է թուլացրել Արցախի սահմանը․ մի հանցավոր հրամանի հետևանքները

«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»․ «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես է արձագանքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության այդ օրերի նախարար Մովսես Հակոբյանը:

Ինչպես պարզ է դարձել գեներալ Սամվել Կարապետյանի հրապարակված հարցաքննությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել 700 զինծառայող: Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին հարցադրումներ, թե ինչու է զինվորը սահմանը թուլացնելու հաշվին բերվել Հայաստան:

Այդ օրերին Արցախի պաշտպանության նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը արձագանքել է, թե նախ պետք է հասկանալ ինչու են հրապարակվել նախաքննության գաղտնիք համարվող նյութերը:

Հեղափոխությունից հետո նոր իրականությանն արագ ադապտացված գեներալի պատասխաննները, մեղմ ասած, տարակուսելի են ու նոր հարցեր են ծնում։

Նախ՝ դարձյալ նկատելի է իրավական պեդանտիզմը, երբ խնդրի բովանդակությունը ստորադասվում է կարևոր հարցին, թե ինչպե՞ս են հրապարակվել նախաքննության գաղտնիք համարվող նյութերը։

Այս հարցին երեկ հանգամանալից անդրադարձել ենք՝ նկատելով, որ խոսքն այլևս չի վերաբերում նախաքննության գաղտնիքին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վաղուց դատարանում է, ու այդ նյութերն այևս հրապարակային դատավարության մի մասն են։ Բայց եթե նույնիսկ նյութերի հրապարակման հարցում առկա է հանցակազմ, ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմիննները, իսկ Մովսես Հակոբյանն այլևս պետք է պատասխանի այլ՝ ավելի կարևոր հարցերի։

Ումի՞ց է ստացել հրամանը՝ Հայաստանի, թե՞ Արցախի իշխանություններից։

Սա շատ սկզբունքային հարց է, որն առնվազն կարևոր է Մարտի 1-ի գործում պատասխանատուների շրջանակը ամբողջացնելու տեսանկյունից։ Եթե Մովսես Հակոբյանը հրամանը ստացել է Երևանից, ապա ինքն իր հերթին հրաման է տվել Օգանովսկուն, էլ ո՞ւր մնաց Արցախի սուբյեկտությունը։

Կնշանակի՝ Հայաստանի՝ ղարաբաղյան ծագում ունեցող երկու նախագահները փաստացի զավթել են Հայաստանի իշխանությունը՝ Արցախի սուբյեկտությունը ոչնչացնելու, նրա առաջնագիծը թուլացնելու, բանակի գեներալներին քրեաօլիգախիայի մաս դարձնելու և հանցագործ արարքների մղելու ճանապարհով։ Իհարկե, իրավիճակն արմատապես չի փոխվում նաև այն պարագայում, եթե պարզվի, որ Մովսես Հակոբյանն ու Օգանովսկին Երևանի հրամանը ստացել են միջնորդավորված՝ պաշտոնական Ստեփանակերտի միջոցով։ Այս դեպքում մեծանում է Մարտի 1-ի գործով պատասխանատուների ցանկը։

Ահա այսպես է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը «մտահոգվել» Արցախի ճակատագրով՝ բարիկադը հայ-ադրբեջանական սահմանից տեղափոխելով Երևանի փողոցներ, թշնամու փոխարեն թիրախավորելով Հայաստանի քաղաքացիներին։

Գեներալ Հակոբյանի «անմեղ» պատասխանից հետո հարցադրումներ են առաջանում նաև Հայաստանի գործող քաղաքական իշխանությանը։ Արցախի ՊԲ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ էության, խոստովանում են, որ մասնակցել են Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին։ Եթե Քոչարյանի գործով անցնում են բարձրաստիճան գեներալներ, ինչո՞ւ է ընտրական ու «հումանիստական» մոտեցում որդեգրվել այլ բարձրաստիճան զինվորականնների հանդեպ, ավելին՝ Մովսես Հակոբյանը նոր իշխանության պարագայում նույնիս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5476.5
EUR525531
RUR7.167.24
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր