Դեպի վեր

«Հրապարակ». Եթե կան մարդիկ` չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, թող ձայն տան Քոչարյանի դաշինքին. Արթուր Վանեցյան

slaq.am05/8/2021, 7:36

«Հրապարակ». Եթե կան մարդիկ` չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, թող ձայն տան Քոչարյանի դաշինքին. Արթուր Վանեցյան

«Հրապարակ» թերթը հրապարակել է հարցազրույց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Թերթի հետ զրույցում Վանեցյանը հաստատեց, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, ինքը կգլխավորի։ Իսկ թե ով կլինի ցուցակի հաջորդ համարը, Վանեցյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դեռևս քննարկվել է միայն ցուցակի առաջին համարի հարցը։ «Այս փուլում, ես դա Ձեզ ասում եմ ամենայն անկեղծությամբ, քննարկվում է, և տարվում են աշխատանքներ շտաբների, գրասենյակների ձևավորման, դրանց ընտրության, նշանակման ուղղությամբ»,- ասաց Վանեցյանը։

- Պարոն Վանեցյան, ինչո՞ւ հենց ՀՀԿ-ի հետ, ինչո՞ւ դաշինք չկազմեցիք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության կամ Վահե Հակոբյանի կուսակցության հետ, տարաձայնություննե՞ր կան նրանց հետ։

- Նույնկերպ կարող եմ ես պատասխանել՝ իսկ ինչո՞ւ ոչ ՀՀԿ-ի հետ։

- Երկուսն էլ նախկին են, մեծ հաշվով՝ տարբերություն չկա։

- Գիտե՞ք, նախկին-ներկա, սև-սպիտակ՝ այդ բաժանումները բերեցին մեր երկիրն այս աղետալի վիճակին։

- Բայց Դուք էլ էիք մտել այս դիսկուրսի մեջ և ասում էիք՝ նախկինին վերադարձ չի լինելու։

- Ես էդ դիսկուրսի մեջ չեմ մտել, եթե կհիշեք, կառավարության նիստից հետո ճեպազրույցներից մեկի ժամանակ, երբ որ էլի լրագրողները մտել էին էդ դիսկուրսի մեջ և բաժանել էին հստակ՝ նախկինները վատն են, ներկաները լավն են, ես բառացիորեն ասացի՝ ինչո՞ւ եք ընկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետևից, արդյոք ինքը միայն վա՞տ բաներ է արել, ձեր պատկերացմամբ, նա լավ բաներ չի՞ արել։ Նա շատ լավ բաներ է արել, իմ կարծիքով, և առաջարկեցի գիծ քաշել ու շարժվել առաջ՝ դեպի ապագա։

- Երբ ասում եք՝ «իմ՝ իշխանության գալու դեպքում», դրանից կարո՞ղ ենք հասկանալ, որ ձեր դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Դուք եք լինելու։

- Դրա մասին ոչ կոռեկտ կլինի, եթե ես հիմա պատասխանեմ, եկեք սպասենք, թող թիմը դրա պատասխանը տա։

- Պարոն Վանեցյան, վստա՞հ եք, որ դուք և ՀՀԿ-ն կօգնեք իրար, այլ ոչ թե կխանգարեք, քանզի, ասում են՝ տարաձայնություններ կային երկու թիմում էլ, ՀՀԿ-ում կարծում էին, թե դուք իրենց վարկանիշին կվնասեք, ձեր թիմում էլ կարծում էին՝ ՀՀԿ-ն ձեզ կխանգարի։

- Չկա նման բան, ես համոզված եմ, որ «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ-ի՝ առաջիկա ընտրություններին դաշինքով հանդես գալը հանգեցնելու է շատ լուրջ և դրական արդյունքների։

- Ի՞նչ համամասնությա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր