Երգչուհի Էմմին նոր տեսահոլովակ է ներկայացրել: Նա նորովի և փոքր-ինչ փոփոխված գործիքավորմամբ կատարում է Առնո Բաբաջանյանի «Կամուրջներ» երաժշտության հիման վրա գրված երգը:
Տեսահոլովակի հիմնական կադրերում Էմմին է եւ նրան ուղեկցող աղջիների պարային խումբը: Տեսահոլովակում Էմմին նոր ու ժամանակակից կերպարով է հանդես եկել: Որոշ կադրերում նա պարում է դիմակահանդեսի մասնակից հիշեցնող աղջկա կերպարով: Երգչուհին նոր սանրվածքով ու հագուկապի ոճային փոփոխությամբ է ներկայա...