Դեպի վեր

Սեր, ճախրանք, ազատություն. Մնջախաղի թատրոնի խաղացանկ է վերադարձել «Ինչպես նկարել թռչուն» կատակերգությունը

armenpress.am05/20/2022, 8:54

Սեր, ճախրանք, ազատություն. Մնջախաղի թատրոնի խաղացանկ է վերադարձել «Ինչպես նկարել թռչուն» կատակերգությունը

Ավելի քան քսան տարի անց Երևանի մնջախաղի պետական թատրոնի խաղացանկ է վերադարձել ֆրանսիացի ականավոր բանաստեղծ Ժակ Պրեվերի պոեզիայի հիման վրա բեմադրված «Ինչպես նկարել թռչուն» քնարական կատակերգությունը: Բեմադրությունը, որի դերակատարները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողներն են, հանդիսատեսին տանում է դպրոց, հիշեցնում սիրո, նվիրումի, ներդաշնակ հարաբերությունների և այլ կարևոր արժեքների մասին:

Ներկայացումը 1998 թվականին բեմադրել է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը: Այն վերականգնել է թատրոնի դերասանուհի Իննա Հախնազարյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը ներկա է եղել առաջնախաղին և զրուցել բեմադրիչների, դերասան Խաչիկ Դարբինյանի հետ:

«Պրեվերը սիրո, ազատության, թռչունների պոետն է: Ես պատանի էի, երբ ծանոթացա նրա պոեզիային, ընթերցեցի «Արյուն և փետուր» ժողովածուն, որն այն ժամանակ թարգմանված չէր հայերեն: Նա անմիջական առնչություն ունի մնջախաղի հետ, քանի որ Պրեվերի սցենարի հիման վրա Մարսել Կառնեն 1940-ական թվականներին նկարահանել է «Դրախտիկի զավակները» ֆիլմը: Այն պատմում է Գասպար Դեբյուրոյի մասին, որը Ֆրանսիայում հայտնի մնջախաղաց էր, ժամանակակից մնջախաղի հիմնադիրներից մեկը»,- պատմում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Ըստ նրա՝ Պրեվերի բանաստեղծությունները երեխաների, մեծահասակների սիրո, երկնքին նայելու մասին են՝ երազանքներն իրականություն դարձնելու ուղերձներով:

1998 թվականին ներկայացումը բեմադրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնած «Ֆրանսիական թատրոնը Հայաստանում» ծրագրի, իսկ 2022-ին՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: «Ֆրանսիական մշակույթը շատ բարձր է: Այն միշտ ոգեշնչել է: Կարևոր է, որ այդ մշակույթը հասու լինի նաև եկող սերնդին, պատանիներին»,- շեշտում է Դադասյանը:

Երբ Իննա Հախնազարյանը տարիներ առաջ դիտել է «Ինչպես նկարել թռչուն» ներկայացումը, սիրահարվել է մնջախաղին: Այժմ ոչ միայն Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի է, այլև դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: «Ցավում էի, որ ներկայացումը մի քանի տարի անց դուրս եկավ խաղացանկից: Առաջարկեցի վերականգնել այն, և Ժիրայր Դադասյանը վստահեց ինձ: Աշխատանքի ընթացքում հասկացա, որ նոր ներկայացում բեմադրելն ավելի հեշտ է, քան բեմադրված գործը վերականգնելը: Դերասանների ամբողջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր