Դեպի վեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ տնտեսական մրցակցության խնդրահարույց հարցերի շուրջ

shamshyan.com02/21/2019, 1:30

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ տնտեսական մրցակցության խնդրահարույց հարցերի շուրջ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ տնտեսական մրցակցության խնդրահարույց հարցերի շուրջ։

Մրցակցության մի շարք խնդիրներ բացահայտվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Հանձնաժողովի կողմից բարձրաձայնված հարցերին համապարփակ լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Աշխատանքային խմբում ներգրավված են մի շարք նախարարությունների և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում արդեն իսկ կայացել է աշխատանքային խմբի 3 հանդիպում-քննարկում։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից բացահայտված մրցակցային խնդիրներից են, օրինակ՝ որոշ դեպքերում լիցենզիաների և թույլտվությունների ոչ մրցակցային պայմաններով տրամադրումը, դեղերի զուգահեռ ներմուծման սահմանափակումները, սեղմված բնական և հեղուկ գազի իրացման ոլորտում ստվերային շրջանառությունը և հնարավոր թերլցումները, բենզինի շուկայում բարձր կենտրոնացվածության հարցը՝ ինչը պայմանավորված է անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու խնդիրներով, սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում առկա պետական տուրքի դրույքաչափը, գազի ներտնային սպասարկման ոլորտում սահմանափակ մրցակցության հարցը և այլն։

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր