Դեպի վեր

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

armenpress.am04/4/2019, 5:54

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Պաշտոնական այցելությամբ Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ին հանդիպում ունեցավ Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի և նախարարության ներկայացուցիչների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Գետահուն Մեկուրիան մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկրաների շուրջ:

«Մենք Եթովպիա ենք եկել շատ հստակ օրակարգով՝ ընդլայնելու, ամրապնդելու մեր երկու ազգերի միջև հարաբերությունները, որոնք շատ լավ են ճանաչում միմյանց և ունեն շատ ամուր պատմական կապեր: Եվ մենք հավատացած ենք, որ այս խորն արմատներ ունեցող բարեկամության հիման վրա կարող ենք կառուցել շատ ամուր հարաբերություններ երկու պետություների, երկու ժողովուրդների միջև: Դուք նշեցիք բարձր տեխնոլոգիաները որպես տնտեսական զարգացման հիմնական և կարևոր խթան. մենք նույնպես լիովին կիսում ենք այդ տեսլականը մեր երկրի զարգացման օրակարգում և հավատացած ենք, որ ներկայումս խելացի զարգացումը ամուր և կայուն զարգացման հիմքն է»,-նշեց նախարար Մնացականյանը:

Զրուցակիցներն անդրադարձան ստեղծագործ կրթության և թվային օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի (ANEL)՝ շեշտելով այդ ոլորտներում փորձի փոխանակման համար համատեղ ծրագրերի նախաձեռնման անհրաժեշտությունը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում առարկայական մտքերի փոխանակում իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտներում եթովպական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հույս հայտնելով, որ եթովպական կողմը կդիտարկի այդ միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը:

Այնուհետև ոլորտային զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր