Դեպի վեր

Վնգստում են միայն դատավորնե՞րը, թե՞ նաև որոշ փաստաբաններ ու պաշտպանյալներ. yerevan.today

slaq.am11/7/2019, 6:06

Վնգստում են միայն դատավորնե՞րը, թե՞ նաև որոշ փաստաբաններ ու պաշտպանյալներ. yerevan.today

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների դատական գործընթացի մեկ-երկու նիստն ուսումնասիրելը բավական է հասկանալու այն գեղական շոուն, որ բեմադրվում է չափազանց ստորին մակարդակով։

Ի սկզբանե անհասկանալի էր, թե ինչ գործ ունեն դատարանի դահլիճում մարտի 1-ի զոհերի հարազատները, եթե քննվում է միայն սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հարցը, և դատական պրոցեսում չկա անգամ մեկ զոհի սպանության հանգամանքների բացահայտման փաստ։ Բայց բերվել են, իսկ նախապես՝ նրանց լիուլի վճարվել է, 30 մլն դրամը բավական գումար է, որ աշխատավարձի մասին մոռանան ու գան-նստեն դատարանի դահլիճում, պետք եկած ժամանակ էլ՝ թեկուզ անկապ բաներից, բայց անպայման խոսեն։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, գնել է նրանց։ Նրանք արդեն վաճառվել են բավականին հաջող գնով, և ինչպես անհրաժեշտ համարի, որ նպատակի համար ցանկանա, կօգտագործի՝ թե՛ ինքը, թե՛ տեր-պետրոսյանական ջոկատը՝ Լևոն Զւրաբյանի, Արամ Մանուկյանի ու նմանների ձեռքով։ Այդքանը հասկանալու համար հերիք էր տեսնել, թե ինչպես է Լևոն Զուրաբյանը Սարգիս Քլոյանի և Վաչագան Ֆարմանյանի ականջներին բան ասում, մատով ցույց տալիս դեպի Արամ Հարությունյանը, որպիսզի այդ՝ այսպես ասած որդեկորույս այրերը արագ մոտենան և սադրիչ գործողություն կատարեն ոստիկանների և լրատվամիջոցների մոտ, որն էլ իր հերթին կապահովի օրվա շոուն։

Իսկ նրանց ովքե՞ր են ուղեկցում կամ պաշտպանում՝ «իրավաբանորեն»։

Նոյեմբերի 5-ի դատական նիստի ժամանակ պարզվեց, որ տուժողներից մեկի՝ Սուրեն Հովհաննիսյանի շահերն առաջ է տանելու ոչ փաստաբան, բայց իրեն իրավապաշտպան հայտարարած, սակայն ավելի հայտնի որպես խարդախ Մարինա Պողոսյանը։ Մարդ, որը դատարանում հանդես է գալիս որպես իրավապաշտպան, բայց խարդախության ու ստի միջոցով խլել է մարդկանց տունը, վաճառել, գումարով «կայֆավատ» եղել, մարդ, որի միակ իմացած բանը գլխից դուրս ճղճղալն է։ Այս տիկինը դատարանում անգամ իր պաշտպանյալի անունն չէր հիշում։

Ավելին, մարդ, որը չունի անգամ փաստաբանի պատշաճ արտոնագիր։ Պատկերացնո՞ւմ եք, Յուրի Խաչատուրովի թարգմանչից, որպեսզի իրավունք ունենա դատարանի դահլիճում կատարվողը նրան ներկայացնի ռուսերեն լեզվով, Աննա Դանիբեկյանը պահանջեց արտոնագիր։ Թարգմանելու համար նրան արտոնագիր էր պետք, բայց հույժ կարևոր սահմանադրական կարգի գործը, որի համար Փաշինյանը դրել է ողջ ռեսուրսները՝ երկաթե ձողից, մոլոտովյան կոկտեյլից մինչև պետության ապագան, փաստաբանին արտոնագիր պետք չէ, կարող է լինել ինքնահռչակ իրավապաշտպան, այդքանը բավարար էր։ Եվ գիտե՞ք ինչու, որովհետև Խաչատուրովի փաստաբանը հանգիստ նստած խոսում է, իշխանությանը նա պետք չէ։

Անհնար է մտածող, բանականությունից չզրկված մարդը դրական խոսքեր ասի ինչ-որ հրաշքով փաստաբանի արտոնագիր ունեցող Սաֆարյանի մասին՝ տեսնելով նրա ելույթները դատական նիստի ժամանակ կամ նույն կարգի փաստաբան Ղարագյոզյանի արտաբերածների մասին, որի ելույթները կառուցված են «թավշյա հեղափոխության» և «նախկին հանցավոր ռեժիմի» մասին պատմություններով։

Եվ եթե նրանք փաստաբաններն են, մենք պետք է զարմանա՞նք, որ զոհերից մեկի հարազատը ելույթում խոսում է ձևականորեն մի «պրապրչիկի» դատելու անհրաժեշտության մասին։ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր