Դեպի վեր

Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին

slaq.am05/26/2020, 6:12

Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին

Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին

Օրեր առաջ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներից մեկը Նիկոլ Փաշինյանի դեմ մի ծավալուն գրառում էր արել։ Անկեղծ ասեմ՝ ինձ թվում է, որ հեղափոխությանը հաջորդող երկու տարիներին նման քննադատական հոդված չեմ կարդացել, որովհետև ՔՈ-ական գործիչը Նիկոլին ուղղակիորեն մեղադրել էր կոռումպացված լինելու մեջ։ Հասկանո՞ւմ եք, չէ, նման մեղադրանք մեկ էլ ով է Նիկոլին առաջադրում ու ընդամենը երկու օրում հեղափոխական ամբողջ ակտիվը ՖԲ-ում պատերազմ հայտարարեց ՔՈ կուսակցության այս անդամի՝ Գարեգին Միսկարյանի դեմ։
Ու դեռ կարգին ընդդիմադիր չդարձած այս գործիչը հանդես եկավ նոր գրառմամբ՝ այս անգամ «խմբագրված», Նիկոլին ուղղված «լայթ» քննադատությամբ, ոմանց կարծիքով «մեղայականով»՝ «իմ կռիվը Նիկոլի դեմ չի, այլ՝ Նիկոլի հետ։ Իմ կռիվն օլիգարխիայի դեմ է» ծեծված և «փուչիկային» տրաֆարետով։
Իբրև թե՝ Նիկոլին քննադատել եմ, որովհետև ես Նիկոլից նիլոկական եմ կամ իբրև թե Նիկոլին քննադատել եմ՝ նրան հեղափոխության «թշնամիներից» պաշտպանելու նպատակով։ Նման գրառումները նույնիսկ վիրավորական են Նիկոլի համար, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ մենք ոչ թե ուժեղ վարչապետ ունենք, այլ ունենք մեկը, որին հեղափոխության հարթակի տարբեր մասերում ծվարած խմբակները փորձում են «սեփականաշնորհել»։
«Իմ կռիվը հեղափոխության նախապայմանը խախտած ու օլիգարխ Ծառուկյանին Ազգային ժողով տարած Նիկոլ Փաշինյանի հետ է»,- գրում է Միսկարյանը։
Ու հիմա տեսա՞ք, որ հենց Նիկոլի ու նրա շրջապատի «աճեցրած» կուսակցությունն է կասկածի տակ դնում 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը։ Պարզ է, չէ՞, որ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին Նիկոլը խորհրդարան բերել չէր կարող ու չի կարելի նման ձևով ծաղրել մեր հասարակությանը, նրա այն հատվածին, որն ազատ ընտրություններում իր քվեն տվել է Ծառուկյանի ԲՀԿ-ին։ Հա, ի դեպ, ես հասկանում եմ, թե ինչո՞ւ է ՔՈ-ի ղեկավարությունը ատում ժողով...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր