Դեպի վեր

Մի խումբ արցախցիներ արգելափակել են խաղաղապահների բազայի մուտքը

panarmenian.net03/7/2023, 2:54

Մի խումբ արցախցիներ արգելափակել են խաղաղապահների բազայի մուտքը

7 մարտի 2023 - 18:52 AMT

PanARMENIAN.Net - Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում գտնվող ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքի մոտ։ Ակցիայի մասնակիցները մի քանի ժամ է՝ արգելափակել են խաղաղապահների ելումուտը։ Այս մասին տեղեկացնում է ակցիայի մասնակիցներից Դավիթ Ղահրամանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում, հայտնում է Factor.am-ը։

«Ակցիայի նպատակն է ռուս խաղաղապահներին ասել, որ ապահովեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը։ Եթե չեք կարողանում կատարել, կան այլ խաղաղապահ ուժեր՝ միջազգգային, դիմեք նրանց, թող գան, ապահովեն խաղաղությունը։ Բայց այս դեպքում դուք եք այստեղ, դուք պետք է ապահովեք մեր անվտանգությունը, որովհետև դուք եք դա մեզ խոստացել»,- նշել է Դավիթ Ղահրամանյանը։

Ակցիայի մասնակիցները սպասում են ռուս խաղաղապահների ղեկավար կազմի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք դուրս գան, և իրենք ներկայացնեն իրենց պահանջները։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր