Դեպի վեր

Վահե Հովհաննիսյան. Հայաստանում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը

panorama.am09/26/2022, 9:12

Վահե Հովհաննիսյան. Հայաստանում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։

Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ

Ի՞նչ անել. եթե մի կողմ ենք դնում չորեքթաթ հանձնվելու կամ մինչև վերջին հայը կռվելու- մեռնելու ծայրահեղ-ինֆանտիլ կոչերը, ապա ռացիոնալ, պետական մտածողության տեսակետից մեզ մնում է մեկ բան՝ Հայաստանում ունենալ տեսանելի, հնարավորինս սահուն փոփոխություններ։ Նշանակում է՝ նոր բանակցային կոնցեպտ, նոր բանակցող, ինչը կբերի պատերազմի հավանականության էական նվազման։

Փոփոխության տարբերակները

1. Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Հանրային ճնշման և աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնութունը ձևավորում է նոր կառավարություն։ Սա հնարավորություն է տալիս հանրային գրագետ-առողջ շրջանակների հետ աշխատանքային նոր ձևաչափերով, նոր գաղափարներով մշակել բանակցային նոր կոնցեպտ, վստահության վրա ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ և նոր թափ հաղորդել խաղաղ բանակցություններին։
2. Փոփոխություններ հանրային-փողոցային ուժեղ ճնշմամբ. ԱԺ մեծամասնությանը ուղղակի պարտադրել որևէ թեկնածուի։
3. Փոփոխություններ՝ անկառավարելի փողոցի, քաոսի միջոցով, ինչի արդյունքում որևէ պատահականություն կարող է իշխանություն վերցնել։

Հաշվի առնելով ժամանակի սղությունը, միջազգային հարաբերությունների՝ այս պահի գերլարված բովանդակությունը և մեր շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ ամենաընդունելի տարբերակն առաջինն է։ Սրան հասնելու համար պետք է տարվի արագ, գրագետ կազմակերպչական, ոչ եսակենտրոն աշխատանք՝ ներառելով երաշխիքների ու աշխատանքային կոմունիկացիաների պարտադիր պայմանը։
Վատագույն տարբերակը երրորդն է, որը ոչ մի լավ բան չի խոստանում։ Երկրորդ տարբերակը՝ առաջինի շուրջ կոնսեսուսի չգալո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր