Դեպի վեր

ԳՇ պետը ստո՞ւմ է՝ թե 4-րդ օրը զեկուցել է պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, Պուտինը ստո՞ւմ է՝ թե հոկտեմբերի 18-ին առաջարկել է ավելի շահեկան պայմանով դադարեցնել․ Զոհրաբյանը՝ Փաշինյանին

shamshyan.com01/20/2021, 7:48

ԳՇ պետը ստո՞ւմ է՝ թե 4-րդ օրը զեկուցել է պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, Պուտինը ստո՞ւմ է՝ թե հոկտեմբերի 18-ին առաջարկել է ավելի շահեկան պայմանով դադարեցնել․ Զոհրաբյանը՝ Փաշինյանին

Tert.am-ը գրում է. Արդյոք չեք կարծում որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը ենթադրում էր, որ այդ կապիտուլացիոն, ցեղասպանությունից հետո ամենախայտառակ հայասպան փաստաթուղթը ստորագրելուց հետո Դուք և ձեր իշխանությունը պետք է հրաժարական տալ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ասում եք՝ ընդդիմությունը վատն է, ընդունենք մենք վատն ենք, մենք շատ վատն ենք, թողնենք մի կողմ ընդդիմությանը, Դուք չե՞ք կարծում որ չեք կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն բացառիկ նախադեպը, որ նման կապիտուլացիայից հետո պիտի հրաժարական չտաք»,-ասաց նա և նշեց, որ խոսում է բացառապես բարոյական պատասխանատվության մասին։Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց.«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն ըստ էության չենք ունեցել և դա միֆ է, և միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք իրականացրել»: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր պատերազմը կանգնեցնելու համար:

«Հետին թվով շատ հայտարարություններ են արվում, օրինակ ես արձանագրում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու և հաձնելու կողմնակից է եղել, բայց այդ մասին չի բարձրաձայնել, հիմա հետին թվով հեշտ է դա արձանագրել: Ես չեմ ասել ես՝ մեղավոր չեմ, ես ասել եմ, որ թիվ մեկ պատասխանատուն եմ և այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվությունը, բայց այդ պատասխանատվությունը ամսի 9-ով չի ավարտվում, շարունակվում է 10-ին, 11-ին, և մինչ այսօր: Արդյոք գտնո՞ւմ էինք, որ պետք է հրաժարական տայինք, եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք, և դա կլիներ գուցե թե հեշտ լուծում, գուցե թե լիներ անպատասխանատու լուծում: Մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը, և մեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր