Դեպի վեր

ԱԳՆ-ն վերջապես միջոցներ ձեռնարկեց Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացու պաշտպանության ուղղությամբ. ՀՔԱՎ

shamshyan.com07/27/2017, 4:15

ԱԳՆ-ն վերջապես միջոցներ ձեռնարկեց Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացու պաշտպանության ուղղությամբ. ՀՔԱՎ

Ուկրաինայի Վճռաբեկ դատարանը բեկանել է Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Էդգար Գեւորգյանի գործը և ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության: Բեկանման հիմքում ամբաստանյալի՝ թարգմանիչ ունենալու իրավունքից զրկված լինելն է եղել:
Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Էդգար Գեւորգյանի քույրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել դեռեւս անցյալ տարվա փետրվարին: Նա հայտնել էր, որ եղբոր իրավունքների պաշտպանության եւ ՀՀ տեղափոխելու հարցով բազմիցս դիմել են ՀՀ պետական իրավասու մարմիններին, սակայն ապարդյուն: ՀՔԱ Վանաձորի տեղեկատվական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունից դատապարտյալի տեղափոխման անհնարինությունը պատճառաբանել էին ՔԿՀ-ների գերբեռնվածությամբ: Սակայն ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը ժխտել էր ցմահ ազատազրկվածների խցերի գերբեռնված լինելը, որից հետո Կազմակերպությունը 2016 թ. օգոստոսի 19-ին նույն հարցով երկրորդ անգամ էր դիմել Արդարադատության նախարարություն: Այս անգամ Նախարարությունը դատապարտյալի տեղափոխման անհնարինությունը պատճառաբանել էր նրա՝ դատավճռով սահմանված ֆինանսական պարտավորություններով՝ Ուկրաինայի նկատմամբ:
Միեւնույն ժամանակ Կազմակերպությունը նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն էր դիմել՝ քրեական գործի նյութերի՝ ուկրաիներենից ռուսերեն թարգմանությունը կազմակերպելու եւ դատարանում ներկայացված լինելու հարցում ՀՀ ԱԳՆ-ի հնարավոր միջամտության ակնկալիքով: Նախարարությունից հայտնել էին, որ քրեական գործի նյութերը ուկրաիներենից ռուսերեն թարգմանելու հարցով Ուկրաինայում ՀՀ դեսպանության դիմումը դատարանը մերժել է՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: Նշել էին նաեւ, որ Վճռաբեկ դատարանում կայացած դատական նիստերին ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկա չի գտնվել, քանի որ դատական նիստի օրվա մասին իրազեկված չի եղել: Դրանից հետո Կազմակերպությունը երրորդ հարցումն էր ուղարկել Արտգործ նախարարություն՝ տեղեկատվություն հայցելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ը կարող է տրամադրել ֆինանսական միջոցներ քրեական գործի նյութերի թարգմա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր