Դեպի վեր

Թախծոտ կիրակի, կորոնավիրուսը լափում է մարդկանց․ Պատրիկ Դևեջյանն այլևս մեզ հետ չէ

1in.am03/29/2020, 5:00

Թախծոտ կիրակի, կորոնավիրուսը լափում է մարդկանց․ Պատրիկ Դևեջյանն այլևս մեզ հետ չէ

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 30 հազարը, Իսպանիայում այսօր հաղորդվել է մահվան շուրջ 840 նոր դեպքերի մասին, ընդհանուր հաշվով այդ երկրում մահացել է ավելի քան 6500 մարդ:

Դա Իտալիայից հետո ամենաողբերգական ցուցանիշն է. Իտալիայում մահացածների թիվն անցել է 10 հազարը:

Ամբողջ աշխարհում ախտահարվածների թիվը մոտենում է 700 հազարին:

Այս կիրակին վատ լուրերով բացվեց նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

Գիշերը «Նորքի» ինֆեկցիոն կենտրոնում կորոնավիրուսը խլել է մեր երկու հայրենակցի կյանք՝ մահերի թիվը հասցնելով երեքի։ Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է, որոնց թվում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցները։

Ֆրանսիական մամուլը  գրում է, որ ուրբաթ՝ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը:

Դևեջյանը կորոնավիրուսով վարակման պատճառով հոսպիտալացված էր մարտի 25-ից: «Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Իհարկե, խուճապը ստեղծված իրավիճակում բոլորիս լավագույն խորհրդատուն կամ ուղեկիցը չէ, սակայն անհանդուրժելի է նաև ռիկսերը թերագնահատելը, չմտածված քայլերի դիմելը, որոնք կարող են երկրում իրապես անկառավարելի վիճակ ստեղծել։

Մարտի 31-ին լրանում է կառավարության հայտարարած խիստ սահմանափակումների ժամեկտը, սակայն վստահաբար վաղ է խոսել, այսպես կոչված, կարանտինային ռեժիմը վերացնելու մասին ու թերևս կառավարությունը երկարաձգելու է դրա ժամկետը, մանավան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR407419
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր