Դեպի վեր

ՀՀ ոստիկանապետը մեկնաբանել է իր հրաժարականի մասին պահանջը

newsarmenia.am09/23/2018, 4:18

ՀՀ ոստիկանապետը մեկնաբանել է իր հրաժարականի մասին պահանջը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին` պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի պահանջը։

Զոհրաբյանն այսօր հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կպահանջի ոստիկանապետի հրաժարականը ոստիկանության կողմից կուսակցության ակտիվիստների գործունեությանը խոչընդոտելու կապակցությամբ։

«Թող պահանջի։ Հայտարարություններն այն մասին, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, Նաիրա Զոհրաբյանի երևակայության արդյունքն են։ Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակը ողջ երկրում։ Ոստիկանությունն ուսումնասիրում է ցանկացած ահազանգ, այդ թվում` գրառումները Facebook–ում։ Եթե մենք ստանում ենք ահազանգ հանցագործության կամ ռումբի տեղադրման մասին, ապա պետք է ստուգենք, թե դուք առաջարկու՞մ եք չանել», – ասաց Օսիպյանը։

Загружается новость ... "Лево"
Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակ համայնքի գրասենյակում իրականացվել է խուզարկություն ստացված այն տեղեկությունների հիման վրա, որ այնտեղ ընտրակաշառք են բաժանում։ Այս կապակցությամբ ԲՀԿ–ից քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ տեղեկությունները որակել է կեղծ և խնդրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պարզել իրավիճակը, քանի որ այդ տեղեկությունները տարածվել են կուսակցության գործունեությունը կազմալուծելու նպատակով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում կատարված խուզարկության մասին Օսիպյանը նշեց, որ ոստ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր