Դեպի վեր

Թուրքական զորքերը ներխուժել են Սիրիա. Էրդողանը հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին

armtimes.com10/9/2019, 2:12

Թուրքական զորքերը ներխուժել են Սիրիա. Էրդողանը հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրոդղանը հայտել է, որ թուրքական զորքերը սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, այս մասին Էրդողանը գրառում է թողել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ռազմական գործողությունների նպատակն է Սիրիայի հարավից դուրս մղել քրդական ռազմական զորամիավորումները եւ այնտեղ ստեղծել անվտանգության գոտի», - նշում է «Բի-բի-սի»-ն:

Միջազգային մամուլը հայտնում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածությունից հետո, որի արդյունքում ամերիկայն զորքերը դուրս բերվեցին Սիրիայի հյուսիսից, Թուրքիա սկսել էր զորքեր կուտակել Սիրիայի հետ սահմանին:

Տարածվող տեսանյութում ներկայացված էին M60 տանկեր և M113 զրահափոխակրիչներ: Նաև տեսանկարահանվել է զինվորական շարասյուն՝ Սիրիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Աչակալեե (Սանլիուրֆա նահանգ) մուտքի մոտ:

Տեսանյութում տարբերակվում են զանազան տեսակի զրահատեխնիկա, բանակային բեռնատարներ և հրետանային զենքեր: Ըստ Anadolu- ի՝ շարասյունը բաղկացած է մոտ 130 մեքենայից:

Ամերիկյան մամուլը հայտնում է, որ Սիրիայի հյուսիսային հատվածում տեղակայված քրդական այն ուժերը, որոնք Դաեշի դեմ պայքարում դարձան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, այսօր խաբված են զգում, երբ մի կողմից թուրքական ուժերը պատրաստում են հարձակում ընդդեմ իրենց դիրքերի, երբ մյուս կողմից ԱՄՆ-ը հայտարարում է իր ուժերն այստեղից հետ քաշելու մտադրության մասին, գրում է Ամերիկայի ձայնը:

«Միացյալ Նահանգները միշտ է մեզ դավաճանել ու այս անգամ էլ ծախում է մեզ», ասում են Թալ Աբյադի քուրդ բնակիչները։ Նրանք հիշեցնում են, որ իրենց պաշտպանելու մասին ԱՄՆ-ի խոստումների արդյունքում են իրենք կազմալուծել իրենց պաշտպանական դիրքերը ու այսօր ունեն մտավախություն, որ կարժանանան այն ճակատագրին, որին թուրքական հարձակումների արդյունքում Սիրիայում արժանացել են այլոք ։

Զորքերը հետ քաշելու մասին Սպիտակ տան որոշումն արժանացել է եւ՛ դեմոկրատ ե՛ւ հանրապետական կոնգրեսականների քննադատությանը։ Սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով, «Քրդերին լքելու հանգամանքը ազդարարում է մի վտանգավոր հետեւանք. Առաջ կգա այն համոզմունքը, որ Ամերիկան անվստահելի դաշնակից է», - ասում է նա։

Եվ ահա Պենտագոնը հայտնվել է դժվար կացության առջեւ, որը ստիպում է հայտարարել, թե պաշտպանության նախարարությունը «չի հաստատում Սիրիայի հյուսիսում թուրքական որեւէ գործողություն»։ Թրամփն էլ իր որոշումից մեկ քայլ հետ է կատարում՝ սպառնալով, թե խստագույն պատժամիջոցներով «կոչնչացնի» Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա զորքերը անցնեն թույլատրելի սահմանը։

Այժմ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Սիրիայի հիմնական դաշնակիցներից Ռուսաստանը, որն սիրիական տարածքում ամերիկյան զորքերի տեղակայումը գնահատում էր, որպես ապօրինի քայլ:

Մոսկվայում ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայի հյուսիսից ընկալվում է, որպես հաջողություն՝ իրենց գլոբալ հակառակորդի դեմ պայքարում, փոխանցում է Frankfurter Rundschau-ն:

Միեւնույն ժամանակ դեռևս պարզ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան՝ Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում առկա վակուումի հետ, որոնք նախկինում հսկվում էին ԱՄՆ-ի և նրանք քուրդ դաշնակիցների միջև: Մոսկվայում քննարկվում է, թե ինչքան հեռուն կարող են գնալ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում:

Մինչ Սիրիայի հյուսիսում ապրող քրդերը կոչով դի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր