Դեպի վեր

Փաշինյան․ Բաքվի հայտարարություններին ի պատասխան ասելու ենք՝ Արցախը Հայաստանն է և վերջ.

panarmenian.net09/16/2019, 2:54

Փաշինյան․ Բաքվի հայտարարություններին ի պատասխան ասելու ենք՝ Արցախը Հայաստանն է և վերջ.

16 սեպտեմբերի 2019 - 18:49 AMT

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում և ադրբեջանական կողմի այս սկզբունքը կատեգորիկ է ու կոմպրոմիս չճանաչող, ուստի Հայաստանն էլ պետք է ասի` Արցախը Հայաստանն է և վերջ։ Վանաձորում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե ղարաբաղյան հարցը մեկ սկզբունքով կլուծվի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր, ընդհուպ` Ադրբեջանի կազմից դուրս»։

Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, հիշեցնելով նաև՝ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է եղել, որը խոսել է Ադրբեջանի ժողովրդի կողմից ինչ-որ ընդունելի լուծման մասին և քննադատվել դրա համար:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր