Դեպի վեր

Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան

yerkir.am05/20/2022, 6:48

Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան

«Այս տարի նախատեսվում է աննախադեպ գնաճ՝ համաշխարհային շուկայում, հիմնականում պայմանավորված պարենային ապրանքների գներով: Ռուս-ուկրաինական հակամարտությունը լուրջ ցնցումներ է առաջացրել համաշխարհային շուկայում՝ հատկապես պարենամթերքի և էներգետիկ շուկայում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա փոխանցմամբ՝ տնտեսական պատժամիջոցների տակ են ընկել պարենամթերքի, էներգակիրների արտահանման գործարքները, մասնավորապես, Արևմուտքը հրաժարվում է ռուսական նավթից, ածխից, և փորձում են նաև աստիճանաբար կրճատել գազի կախվածությունը: ՌԴ-ն էլ, որպես հայելանման պատասխան՝ կիրառում է պարենամթերքի սահմանափակումներ:

«ՌԴ կառավարության որոշմամբ՝ մարտից մինչև օգոստոս սահմանափակվում է Ռուսաստանից առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների արտահանումը, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ շրջանակներում: Այսինքն, որպեսզի ԵԱՏՄ երկրները չդառնան տարանցիկ երկիր՝ այլ երկրներ արտահանման համար: Օրինակ, Հայաստանը կստանա այնքան հացահատիկ, որքան դրա պահանջարկն ունի, կսպառի: Մենք տարեկան մոտավորապես 550.000 տոննա ցորենի սպառում ունենք: Մոտավորապես 100.000-ը տեղում ենք արտադրում, մնացածը ներկրում ենք: Ուկրաինան և Ռուսաստանն աշխարհի խոշորագույն ցորեն արտահանող երկրներից են, նրանց համախառն արտահանումը կազմում էր 30 տոկոս: Դրան գումարած՝ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում արևածաղկի ձեթի 90 տոկոսը, և ակնհայտ է, որ այս պահին Ուկրաինան դժվարությամբ է կարողանում ցորեն, եգիպտացորեն, յուղեր արտահանել՝ կախված լոգիստիկ խնդիրներից:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ է ստեղծել, երբ առանձին երկրներ սահմանափակում են արտահանումը, այլև տրանսպորտային խնդիրներ է առաջացրել:

Օրինակ, Ուկրաինայի նավահանգիստներում մեծ քանակությամբ ցորեն կա կուտակված, չեն կարողանում արտահանում իրականացնել, հիմնականում բեռնատարների, որոշ չափով էլ գնացքների միջոցով է իրականացվում: Բնականաբար, այս ամենն ավելի է թանկացնում պարենի գները համաշխարհային շուկայում: Այս տարի ունենալու ենք պարենամթերքի գների շարունակական աճ: Դա արձանագրում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությունը»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանում էլ ամեն ամիս արձանագրվում է գնաճ, օրինակ՝ ապրիլը մարտի նկատմամբ 2.3 տոկոս գնաճ ենք արձանագրել, որը հիմնականում պարենամթերքի գնաճով է պայմանավորված:

«Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, մենք 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ունեցել ենք գնաճ սննդամթերքի շուկայում՝ 12.7 տոկոս, իսկ ապրիլը անցած տարվա ապրիլի նկատմամբ՝ 14.3 տոկոս գնաճ: Իսկ ապրիլը մարտի նկատմամբ սննդամթերքը թանկացել է 4 տոկոսով:

Այսինքն, սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որը էլ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում: ՀՀ-ի սննդամթերքի գները կամ սննդամթերքի ներկրումը հիմնականում կախված է Ռուսաստանից: Այնտեղից է գալիս առաջին անհրաժեշտության սննդամթերքի մեծ մասը. Ցորենի 99 տոկոսն է գալիս, իսկ ներկրվող սննդամթերքի՝ մոտավորապես 60-70 տոկոսը:

ՌԴ-ից սննդամթերքի ներկրման հնարավորություն կունենանք, պարենամթերքի դեֆիցիտ չենք ունենա, բայց համաշխարհային տենդենցներով պայմանավորված՝ պարտադրված ենք լինելու ավելի շատ վճարել դրա համար: Իսկ քանի որ մեր գյո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր