Դեպի վեր

Տեղական ինքնակառավարման համակարգն այս տարի ի վիճակի է իրականացնել մոտ 10 մլրդ դրամի սուբվենցիոն համայնքային ծրագրեր

armtimes.com02/11/2019, 9:24

Տեղական ինքնակառավարման համակարգն այս տարի ի վիճակի է իրականացնել մոտ 10 մլրդ դրամի սուբվենցիոն համայնքային ծրագրեր

Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայքների սոցիալ տնտեսական զարգացումն է։ Այս մասին այսօր Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաժողովի գլխավոր նպատակը սուբվենցիաների տրամադրումն է։ Ամիսներ առաջ Փաշինյանն ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էին, որ պատրաստվում են 10 մլրդ դրամ հատկացնել համայքներին, սակայն, ինչպես այսօր նշեց վարչապետը, այդ ծրագիրն ինչ-ինչ պատճառներով ամբողջության չիրականացվեց, այսօր արդեն հստակ նպատակադրվել են տասը, գուցե ավելի մլրդ տրամադրել համայքների զարգացման ծրագրերին։

Մինչ սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալը՝ վարչապետը խոսեց նաեւ համայնքային խնդիրներից․

«Համայքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որի համար սրտացավ եւ ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց պետք է սահմավեն այդ աշխատանքի պարամետները»,-մասնավորապես ասաց Փաշինյանը։

«Եթե ազնիվ լինեմ, ապա, իմ ընկալմամբ, համայքնի ղեկավարի նկարագիրը՝ ընտրություններում ինչ-որ կերպ ընտրվելուց հետո, համայքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացով զբաղված մարդու նկարագիր է՝ չմոռանալով սեփական անձը։ Մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց, օրինակ, յուրաքանչյուր համայնքում աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքրվում ես՝ կամ հայանքի ղեկավարինն է, կամ տեղակալինը, կամ էդպես շարունակ»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա, ընդհանուր առմամբ, զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է, այլ որ դա տարիներ շարունակ հանդուրժվել է հանրության կողմից։

Վարչապետն ասաց, որ ամենօրյա աշխատանք եւ այդ աշխատանքի որակի փոփոխություն ասելով նկատի ունի, որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, պատգամավորի, այլեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի կողմից չի կարող եւ չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն․

«Պետական պաշտոնյայի գործունեության նպատակը պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը եւ ոչ թե անձնային կամ խմբային։ Նոր Հայաստանում այդպիսի երեւույթներ եւ դրանց շարունակություններ չեն կարող լինել»,-շեշտեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիր ունենք, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շարունակում են գործել, եւ, որ Հայաստանում կա այն մտայնությունը, թե՝ «հասկացանք, լավ, հեղափոխություն էր, հեսա մի քանի ամիս կանցնի, բոլորը կմոռանան՝ ինչի համար են հավաքվել, եւ ամեն ինչ կսկսվի նորից»․

«Ես խնդրում եմ նման հույս չունենալ, որեւէ բան չի վերադառնալու հնին։ Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ հեսա խորհրդարանական ընտրություններն անցնում են, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD481483
EUR540545
RUR7.517.61
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր