Դեպի վեր

Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով (տեսանյութ)

armtimes.com06/6/2022, 7:00

Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով (տեսանյութ)

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով:

Նրանք երաժշտասերներին են ներկայացրել «Ամպեր» երգը:

Տեսահոլովակի ռեժիսորը Հրագ Եդալյանն է, երգն արդեն համացանցում է:

«Ամպեր» երգը գրվել է 2017 թվականին, երբ Թանկյանն իր ընկերներ Ատոմ և Արսինե Էգոյանների, Էրիկ Նազարյանի հետ այցելել է Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ:

«Քվեատուփին չհասած ՝ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ծնվեց երգը։ Երգը հորդորում է միասնական ու ներդաշնակ լինել, ինչը հայ ազգի միակ և իսկապես հզոր ուժն է»,-նշում է Թանկյանը:

Երգի վերջնական տարբերակը ավարտին է հասցվել 2022-ին։

«Ամպեր» երգի վերջնական տարբերակը Սևակ Ամրոյանի հետ կատարելու մասին խոսելով՝ Սերժ Թանկյանն ասում է. «Սևակի ձայնը եզակի ուժ ունի: Ես սիրով լսում էի նրա կատարումները, որոնցից էր «Յարխուշտան», այնպես որ նրան հանդիպելուց ի վեր մեծ ակնկալիքո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր