Դեպի վեր

ՎԻՎԱ-ՄՏՍ. Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր

b24.am01/23/2020, 5:30

ՎԻՎԱ-ՄՏՍ. Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր

Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղում բնակվող Մինասյանները չեն շտապել ազատվել տոնական եղևնուց: 2020 թվականը կարևոր ձեռքբերումների տարի է դարձել նրանց համար. 26 տարի կիսակառույցում բնակվելուց հետո, վերջապես բարեկարգել և ավարտուն տեսքի են բերել տունը: Ընտանիքի կրտսեր զավակն էլ, ավագ եղբայրների նման, աշնանն ուսանող է դարձել՝ իրականացնելով կյանքից անժամանակ հեռացած մոր երազանքը: Հունվարի երկրորդ կեսին միայն տոնական եղևնին ուրախ տրամադրությամբ հավաքող երեք երիտասարդներն ու ընտանիքի հայրը կարևոր են համարում դրական տրամադրության ուժը: Որոշել են՝ տանն այսուհետև միայն լուսավոր տրամադրություն է լինելու:

Մինասյանների ընտանիքը Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությունը ստացած ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Տան ավագ որդին՝ 25-ամյա Հրաչը, ծրագրի մասին տեղեկացել է մեկ այլ շահառուից, հարևան՝ Դարպաս գյուղում բնակվող ընկերոջից: Իսկ նախորդ տարվա ամռանն արդեն, ծրագրում ընդգրկվելուց հետո, մեծ թափով շինարարական աշխատանքներ է սկսել: Դրանց միացել են հարևաններն ու բարեկամները: Գործը կարողացել են ավարտին հասցնել կարճ ժամկետներում: Մինասյանների կիսակառույցը տուն է դարձել յոթ ամսում: Դժվարությունների երկարուձիգ տարիների հուշերը մնացել են անցյալում:

«Ավագ որդուս երազանքն իրականություն դարձավ: Այժմ էլ ես ցանկություն ունեմ. ուզում եմ, որ տղաներս ընտանիք կազմեն ու արվածը վայելեն: Այն, ինչ արեցին մեզ աջակցող կազմակերպությունները, ուրախություն և հույս է տվել ոչ միայն մեր ընտանիքին, այլև՝ գյուղին: Մենք մեզ մենակ չենք զգում», - ասել է ընտանիքի հայրը՝ Վլադիկ Մինասյանը: «Ծրագրի ամենալավ կողմերից մեկն այն է, որ մարդն ինքն է իր տունը կառուցում: Երկրորդը՝ արագ իրականացվող շինարարությունն է: Այն, ինչն առանց աջակցության հնարավոր է իրականացնել 10-15 տարվա ընթացքում, ավարտին է հասցվում մեկ տարվա մեջ: Կա նաև հոգեբանական կարևոր ազդեցություն. մարդիկ զգում են, որ իրենք մենակ չեն, և դա նրանց ուժ ու վստահություն է փոխանցում», - ասել է ընտանիքի ավագ տղան՝ Հրաչ Մինասյանը:

Գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 208 ընտանիքի հաջողվել է հաղթահարել ոչ միայն իրենց ֆինանսական, այլև հոգեբանական խնդիրները:

-----------

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր