Դեպի վեր

Աննա Հակոբյանի խոսնակը ստիպված ստո՞ւմ է՝ խորացնելով կասկածները. yerevan.today /տեսանյութ/

henaran.am10/30/2019, 7:18

Աննա Հակոբյանի խոսնակը ստիպված ստո՞ւմ է՝ խորացնելով կասկածները. yerevan.today /տեսանյութ/

Վարչապետի տիկնոջ մամուլի քարտուղարը «փարատել» է մեր մտահոգությունն ու անհանգստությունն առ այն, որ Աննա Հակոբյանը Վանաձորում ամուսնու գրպանն է դնում ինչ-որ բան, որը, ենթադրել էինք, դեղեր էին։ Ու ի՞նչ է ասում Հասմիկ Հարությունյանը․ «Աննա Հակոբյանը և վարչապետը ներկա են գտնվել Վանաձոր քաղաքի տոնին, և տոնակատարության ժամանակ վարչապետին և կնոջը տվել են Վանաձորի խորհրդանիշ կրծքանշանները։ Քանի որ վարչապետն այն չի անցկացրել, այդ պահին տիկինը մտցրել է նրա գրպանը»։ Առաջինը, ինչ եկավ մտքներիս, որ սա առնվազն անարգանք է տոնը նշող Վանաձորի համար։ Չէ՞ որ, հանրապետության երրորդ քաղաքի կրծքանշանները կրծքին շողալու փոխարեն, տիկինը, չգիտես ինչու, տեղավորում էր Նիկոլ Փաշինյանի գրպանում։ Գրում է yerevan.today-ը:

Բայց ոչ, վարչապետը հարգանք ունի դեպի Վանաձոր քաղաքը, իսկ խոսնակը եթե նախապես մտածած լիներ, թե էլ ինչ հերքում հորինի և մեզ պես ուշադիր լիներ Նիկոլ Փաշինյանի ամեն քայլին, կտեսներ, որ իբրև թե կրծքանշանը գրպանը խոթելու ժամանակ այն արդեն իսկ վարչապետի կրծքին էր։

Այսպես, հոկտեմբերի 26-ին, ժամը 13։55 վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հրապարակվում է․ «Այցելում եմ Վանաձոր՝ նշելու քաղաքի օրը վանաձորցիների հետ: Առաջին կանգառս Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է»։ Եվ ի՞նչ ենք տեսնում տեսանյութի առաջին րոպեից․ հենց այստեղ վարչապետի հագուստին հյուրընկալողն անձամբ փակցնում է կրծքանշանները։

Մյուս տեսանյութում, որտեղ այցելում են «Վանաձոր Արմենիա» առողջարան և որը հրապարակվել է ավելի ուշ, դարձյալ ուղիղ եթերում ցուցադրվում է, որ Աննա Հակոբյանն ինչ-որ բան է դնում վարչապետի գրպանը, որը մենք ենթադրեցինք, որ դեղերն են, իսկ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ կրծքանշանը, վարչապետի կրծքանշանն անդրդվելի շողում է կրծքին, հետևաբար չէր կարող լինել գոնե այն կրծքանշանը որը փակցրել էին Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի մուտքի մոտ։

Պետք է պարզաբանվի, թե ինչպես է լինում, որ կրծքանշանը հա՛մ գրպանում է, հա՛մ կրծքին, համ էլ՝ չի փակցրել։ Կատակը մի կողմ, վարչապետի տիկնոջ, վստահ ենք՝ մեծ աշխատակազմը փոխարենը հանրության կասկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD491.5498
EUR531542.5
RUR6.456.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր