Դեպի վեր

2008թ. ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը. տնտեսագետ

slaq.am05/22/2020, 12:48

2008թ. ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը. տնտեսագետ

Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի 4,4 տոկոս աճին, ապա այն ուղղակի վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով 2019թ. ընթացքում այս ոլորտի անկումը, վարկավորման և ներդրումների զգալի կրճատումը։ Կարծում եմ՝ գործող իշխանությունները անկման ցուցանիշները մեղմելու նպատակով կօգտվեն «հին ու բարի» մեթոդից՝ ուռճացնելով գյուղատնտեսության թվերը։ Միաժամանակ, չպետք է ակնկալել, որ կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերը բարձր արդյունավետություն կունենան, քանի որ որևէ վերահսկողություն չկա, որ անտոկոս տրամադրվող վարկերը իրականում, ինչ նպատակով կծախսվեն։ Բացի այդ, գոյություն չունի որևէ երաշխիք, որ գյուղացին կկարողանա իր աճեցրած բերքն իր ուզած գնով իրացնել, և դարձյալ առիթից չեն օգտվի օլիգարխները՝ ներմուծելով ցածր գներով ցորեն, եգիպտացորեն, ոսպ, հնդկաձավար և այլ ապրանքներ՝ շուկայից դուրս թողնելով տեղական արտադրողներին։

Չնայած կառավարության կապիտալ ծախսերի ավելացման բարձրագոչ հայտարարություններին՝ շինարարության ոլորտը գրանցել է 12,1 տոկոս անկում, ինչը բացատրվում է մարդկանց եկամուտների զգալի կրճատմամբ, բացասական սպասումներով և անշարժ գույքի շուկայի հնարավոր գնանկմամբ։ Շինարարության ոլորտի անկումը հնարավոր է էականորեն կասեցնի ճանապարհաշինարարության պետական ծրագրերը, եթե, իհարկե, պաշտոնատար անձինք ի վիճակի լինեն ժամանակին մշակել շինարարական նախագծերը և անցկացնել համապատասխան մրցույթները։ Ի դեպ, 2019թ. ընթացքում կառավարությունը լայն չափով օգտվում էր մի աղբյուրից գնման հնարավորությունից, ինչի արդյունքում՝ առանց մրցույթի՝ շուրջ 80-100 կմ ճանապարհների շինարարության ծրագրերը պատվիրվել է իշխանությունների հետ քաղաքական խնդիրներ չունեցող գործարարներին։ Մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս շինարարական աշխատանքերը կիրականացվեն մեկ աղբյուրից գնման միջոցով՝ ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ֆինանսական տեսանկյունից անտրամաբանական երաշխիքներ են պահանջվում շինարարական կազմակերպություններից։

Մի օրինաչափություն ևս․ առաջին եռամսյակի ընթացքում արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, աճել են ընդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր