Դեպի վեր

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը օգնում է բարձրացնել լրագրողների իրազեկվածությունը լուսաբանվող թեմաների վերաբերյալ

shamshyan.com02/17/2019, 11:18

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը օգնում է բարձրացնել լրագրողների իրազեկվածությունը լուսաբանվող թեմաների վերաբերյալ

Փետրվարի 16-17-ին Ծաղկաձորում անց կացվեց երկօրյա իրազեկման դասընթաց՝ պարենային անվտանգությանը և սնուցմանը վերաբերող թեմաների շուրջ: Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, որի նպատակն է հզորացնել պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունները Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում:

Դասընթացին մասնակցում էին ոլորտը լուսաբանող մոտ երկու տասնյակ լրագրողներ, ովքեր իրազեկվեցին ՀՀ-ում պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրների, սննդամթերքի անվտանգության հիմնահարցերի, միկրոսննդանյութերի անբավարարության և այլ հետաքրքիր ու արդիական հարցերի մասին: Դասընթացի նպատակն էր նպաստել լուսաբանվող թեմաների մասին ճիշտ տեղեկատվության մատուցմանը, քանզի որքան գիտակ ու տեղեկացված է լրագրողը տվյալ թեմայի վերաբերյալ, այնքան ավելի որակյալ ու հավաստի է տրամադրվող տեղեկատվությունը:

Հարկ է նշել, որ ըստ վիճակագրության, քրոնիկական սովից տառապում է աշխարհի բնակչության ամեն ինը հոգուց մեկը, իսկ դպրոցական տարիքի 66 միլիոն երեխա սոված է գնում դպրոց:

Ամբողջ աշխարհում կանայք և երեխաները հատկապես խոցելի են և մտահոգիչ է Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների և 15-49 տարեկան կանանց սնուցման կարգավիճակի ցուցանիշները: 2015-2016 թթ. տվյալներով, մեր երկրում թերաճ են մինչև 5 տարեկան երեխաների 9%-ը, թերսնված՝ 4%-ը: Իսկ գերքաշ երեխաների թիվը կազմում է 14%:

Այս և այլ բազմաթիվ հարցերին դասընթացի ընթացքում անդրադարձան ոլորտի մասնագետները:

Դասընթացը վարում էին ՀՀ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր