Դեպի վեր

Կայսրության արյունոտ ձեռագիրը

1in.am01/12/2019, 1:30

Կայսրության արյունոտ ձեռագիրը

Չորս տարի առաջ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը գնդակահարեց Ավետիսյանների ընտանիքին: Իրավական հարթության վրա այդպես էլ չբացահայտվեց այս ծանր ոճիրը: Պերմյակովն այդպես էլ, ըստ էության, անհասանելի մնաց Հայաստանի արդարադատության համար` թեև ձևականորեն դատը տեղի էր ունենում մեր երկրի դատարանում: Ոճրագործը նախաքննության և դատավարության ողջ ընթացքում պահվեց ռուսական ռազմակայանում` ի դերև անելով հանցագործության բացահայտման որևէ հեռանկար:

Հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ պարզվում է դրա պատճառահետևանքային կապը: Երեք տարի անց նույնիսկ` այդպես էլ հայտնի չի դարձել, թե որն է եղել ռուսական ռազմաբազայի զինծառայողի գործած ոճիրի մոտիվը: Եթե գործեր արդարադատությունը, գուցե արյունոտ այս միջադեպը խոր հետք չթողեր հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Չորս տարվա հեռավորությունից արդեն այնքան էլ էական չէ, թե անասնական որ բնազդն է եղել Պերմյակովի արարքի պատճառը, որովհետև, մեծ հաշվով, սա կայսրության, օկուպացիոն ռեժիմի սովորական ձեռագիր է, որով հարուստ է համաշխարհային պատմությունը:

Մոսկվան ապացուցեց, որ ոճրագործ զինծառայողն իր համար ավելի թանկ է, քան` հայ-ռուսական հարաբերությունները: Միջպետական հարաբերություններում Մոսկվան Հայաստանի հետ վարվում է նույն նենգությամբ, դաժանությամբ, ցինիզմով: Պերմյակովի արյունոտ ոճիրն ընդամենը հետևանք է, որը եկավ փաստելու, որ հայ-ռուսական հարաբերությունները ձևախեղված են, գտնվում են շատ ցածր նշաձողի վրա:

Պերմյակովի արարքը պետք է լուրջ ազդակ դառնար Հայաստանի թե նախկին, թե ներկա իշխանությունների համար` հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը վերանայելու, պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու համար: Հայաստանի նախկին իշխանությունները, սակայն, ոչ միայն հանդես չեկան արժանապատիվ կեցվածքով, այլ ամեն ինչ արեցին` սպանդին հաջորդած օրերին Գյումրիում սկիզբ առած ինքնաբուխ հուզումները ճնշելու համար: Ռուսական կայսրության արձագանքը չուշացավ: Եթե Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր