Դեպի վեր

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են Էջմիածնում 53-ամյա տղամարդու սպանության դեպքը. կասկածյալին հայտնաբերել են Արտիմեդ գյուղում

shamshyan.com03/23/2020, 2:18

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են Էջմիածնում 53-ամյա տղամարդու սպանության դեպքը. կասկածյալին հայտնաբերել են Արտիմեդ գյուղում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 22-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության, նույն վարչության Վաղարշապատի բաժնի քննչական խումբը, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով բացահայտել են նույն օրը Էջմիածին քաղաքում տեղի ունեցած 53-ամյա Նորայր Ավետիսյանի սպանությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ, 36-ամյա Արման Սահակյանին:


Վերջինս Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարաշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի որոշմամբ ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչութւան պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր