Դեպի վեր

Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է․ Փաշինյան

azatutyun.am04/14/2021, 1:18

Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ասել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ:

Ավելին, Փաշինյանը պնդում է, թե Գասպարյանը հակառակ հայտարարություն է արել։ Մասնավորապես, ըստ Փաշինյանի, նիստին ԶՈՒ ԳՇ պետը ասել է՝ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է իր խնդիրը և մինչև վերջ կկատարի․ - «Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան։ Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված»։

Փաշինյանը մեջբերում է Գասպարյանի ավելի վաղ՝ դեռ օգոստոսին կայացած Անվտանգության խորհրդի նիստին արած հայտարարությունը․ - «2020 թվականի օգոստոսի 21-ին հավաստիացրել է՝ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»։

Ավելի ուշ Գասպարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ վերահաստատում է նախկինում արած իր հայտարարությունը, իսկ Փաշինյանին մեղադրել է իրականությունը խեղաթյուրելու և իշխանական լծակները օգտագործելով հանրությանը մոլորության մեջ գցելու համար։

«Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով» , - ասել է Գասպարյանը։

2020 թվականի կառավարության կատարողականի վերաբերյալ իր զեկույցի մեծ հատված Փաշինյանը նվիրել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Պատասխանել է նրանց կողմից հնչող «կապիտուլյանտ» և «դավաճան» որակումներին․ - «Քոչարյան – Սարգսյան զույգը, 1998 թվականին Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Առաջին արցախյան պատերազմում տարած հաղթանակը։ Հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են Բադեն-Բադեններում․․․ հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, Փարիզներում ու Հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռք բերելով»։

Ելույթի եզրափակիչ հատվածում Փաշինյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու հարցը։ Այս համատեքստում Փաշինյանը արձանագրեց, որ Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է։ Նա խոսեց Սյունիքում ռուսական ռազմաբազայի մասին․ - «Հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»։

Հարցերի համար հերթագրված 28 պատգամավորիների թվում ԲՀԿ-ականեր չկային։ Ընդդիադիր «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլից» դուրս եկած մի քանի պատգամավորներ հարցեր հնչեցնելուց առաջ ընդգծեցին, որ Փաշինյանը խոսում է բոլորի, առաջին հերթին նախկինների սխալներից, սակայն չի խոսում պարտության մեջ իր դերից ու ապագայի անելիքներից։

Նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանը հետաքրքվեց՝ ճի՞շտ է արդյոք հայտարարութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր