Դեպի վեր

Երբ Փաշինյանը նմանվում է Սերժ Սարգսյանին

1in.am07/12/2019, 6:24

Երբ Փաշինյանը նմանվում է Սերժ Սարգսյանին

Երեկ հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով։ Ընդհանուր ժողովի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Տեղի է ունեցել այն, ինչ սպասելի էր, ավելի ճիշտ՝ հերթական անգամ արժեզրկվել է վեթինգի գաղափարը:

Եթե վերանանք անձերից, ապա հնարավորություն է ստեղծվել, որպեսզի դատական իշխանությունը վերարտադրվի, այլ խոսքով՝ տոտալ վեթինգի գաղափարը չի աշխատել: Եթե գանք այն մտքին, որ նոր ԲԴԽ-ն է իրականացնելու վեթինգը, ապա ստացվում է, որ հին համակարգն առնվազն նվազագույն չափով վերարտադրվել է: Նման իրավիճակում դժվար է ակնկալել, որ արդարադատության համակարգը ենթարկվելու է արմատական բարեփոխման:

Մյուս կողմից՝ նշանային է Ռուբեն Վարդազարյանի ընտրությունը, որը երկար տարիներ զբաղեցել է Կենտրոնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը: Հենց այս դատարանում են տեղի ունեցել քաղաքական հնչեղություն ունեցող դատավարությունները, ըստ այդմ՝ Վարդազարյանը եղել է քրեաօլիգարխիկ համակարգի վստահելի կադրերից մեկը:

Մյուս կողմից՝ դժվար է ենթադրել, որ Հայաստանում վեթինգի ու դատական ռեֆորմի ճակատագիրը պայմանավորված է միայն Ռոբերտ Քոչարյանի անձով: Երբ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին անհրաժեշտ էր համարում դատարանների մուտքերի արգելափակումը, անխտիր մերժելի էին բոլոր դատավորները, հիմա ստացվում է՝ որոշ դատավորներ կարող են լեգիտիմացնել իրենց կարգավիճակը, որովհետև Քոչարյանը կա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր