Դեպի վեր

Աջ ղեկդ ձախ ղեկիդ վնաս ա՞. մակրոտնտեսական նշանակության հարց

armtimes.com10/19/2017, 7:00

Աջ ղեկդ ձախ ղեկիդ վնաս ա՞. մակրոտնտեսական նշանակության հարց

Աջ ղեկով ավտոմեքենաների համար սահմանափակումներ մտցնելու հեռանկարը ակտիվորեն քննարկվում է հանրության շրջանում:

Ու դա բնական է՝ այսօր Երեւանի փողոցներում երթեւեկող մեքենաների մի զգալի մասը աջ ղեկով են ու այս հարցը անհանգստացնում է դրանց սեփականատերերին: Անհանգստացնում է նաեւ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ մի քիչ գումար են հավաքել եւ ցանկանում են որեւէ էժան, բայց լավ վիճակում մեքենա գնել:

Ինչպես հայտնվեց այդ հարցը: Մի օր ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ եւ բարձրացրին հարցը: Դրանից հետո էլ սկսվեցին քննարկումները: Դրանք ոչ մի տեղ դեռ չեն բերել, որեւէ սահմանափակում դեռ չի մտցվել: Բայց արդեն հնչում են կիսապաշտոնական հայտարարություններ, որ վաղ թե ուշ սահմանափակումներ լինելու են, կամ նույնիսկ դրանց ներմուծումը ընդհանրապես արգելվելու է:

Ամենաուշագրավն այն է, որ աջ ղեկով մեքենաների համար սահմանափակումներ մտցնելու այդ կիսապաշտոնական մտադրությունների հիմքում չկա վիճակագրություն: Որքանո՞վ են վտանգավոր դրանք: Գրանցված ավտովթարներից քանիսո՞ւմ են եղել աջ ղեկով մեքենաներ: Այդ վթարներից քանիսն են եղել «աջերի» մեղքով: Վթարների պատճառները աջ ղե՞կն է, թե վարորդի անփորձությունը: Այս եւ այլ հարցերի պատասխանները չկան: Չենք զարմանա, եթե նման վիճակագրություն մեր պատկան մարմինները ընդհանրապես չունենան:

Ու այս ֆոնին խոսվում է այդ մեքենաների համար սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ: Որպես «հիմնավոր» փաստարկ բերվում են այլ՝ ավելի հաճախ եվրոպական երկրների փորձը: Տվյալ դեպքում կարեւոր չէ, այնտեղ կա՞ն նման սահմանափակումներ, թե ոչ: Եթե կան, ապա պետք է ընդօրինակվի ամբողջ փորձը: Այսինքն, պետք է մեր քաղաքային տրանսպորտն էլ այնպես աշխատի, ինչպես, ասենք, Գերմանիայում: Մեր երթեւեկությունը կանոնակարգված պետք է լինի, որքան, ասենք, Ֆինլանդիայում, մարդկանց եկամուտները բարձր պետք է լինեն, որքան, ասենք, Նորվեգիայում...: Այդ դեպքում կարելի է արգելել ոչ միայն աջ ղեկով մեքենաների ներկրումը, այլեւ թույլատրել միայն նոփ-նոր մեքենաների վաճառք, իսկ երկու տարի անց մարդկանց ստիպել իրենց մեքենան հանձնեն որպես մետաղի ջարդոն:

Բայց խոսքը Հայաստանի մասին է: Այստեղ երիտասարդը միջինից բարձր աշխատավարձով աշխատանք գտնելուց հետո ձգտում է վարկով կամ պարտքով մեքենա գնել: Աջ ղեկով մեքենան համեմատաբար էժան է, թարմ, համեմատաբար ավելի լավ տեխնիկական վիճակում: Նույն գնով երիտասարդը կարող է գնել ձախ ղեկով ավելի հին,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր