Դեպի վեր

Եվրամիությունը լքող Մեծ Բրիտանիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

azatutyun.am05/24/2019, 6:24

Եվրամիությունը լքող Մեծ Բրիտանիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

Չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիան գտնվում է Եվրամիությունից դուրս գալու` «Բրեքզիթ»-ի գործընթացի ավարտական փուլում, բրիտանացիներին այսօր հնարավորություն է տրվել Եվրամիության օրենսդիր մարմնի` Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ ընտրել: Նման պարադոքսալ իրավիճակի գլխավոր պատճառը Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի ձգձգումն է:

Նախապես ենթադրվում էր, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունը կլքի մարտի վերջին: Բրիտանացի խորհրդարանականները, սակայն, այդպես էլ չկարողացան հաստատել Բրյուսելի հետ կնքված համաձայնագրի տեքստը, և «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը հետաձգվեց մինչև հոկտեմբեր: Շարքային բրիտանացիներն արձանագրում են, որ Եվրախորհրդարանում Մեծ Բրիտանիան ներկայացնող 73 պատգամավորների ընտրությունը կարող է դառնալ ամենաանիմաստ քաղաքական գործողություններից մեկը, որին դիմել են երկրի քաղաքացիները:

«Եթե մենք ի վերջո լքենք Եվրամիությունը, ապա այս ընտրությունները կարող են համարվել փողերի անիմաստ վատնման թերևս ամենացայտուն դեպքերից մեկը: Իսկ եթե մնանք ԵՄ կազմում, ապա պետք է պատասխանենք` ո՞վ է մասնակցում այսօրվա ընտրություններին: Ես այս ամենը ուղղակի անիմաստ եմ համարում», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում պնդում էր Լոնդոնի բնակիչ Փոլ Ֆելոուզը:

Եվրախորհրդարանի ընտրություններն ընթանում են բրիտանական կառավարության ներսում չդադարող ճգնաժամի ֆոնին: Դրա հերթական սուր փուլը սկիզբ առավ այս շաբաթ, երբ վարչապետ Թերեզա Մեյը չբացառեց, որ Համայնքների պալատի օրակարգում կարող է ընդգրկվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով նոր հանրաքվեի անցկացումը: Մեյի այս հայտարարությանը հաջորդեց կառավարության առանցքային անդամներից մեկի` Համայնքների պալատում կառավարության ներկայացուցիչ նախարար Անդրեա Լիդսոմի հրաժարականը:

«Երեք տարի շարունակ ես անվերապահորեն պաշտպանել եմ «Բրեքզիթ»-ի գաղափարը: Այդ իսկ պատճառով ես չեմ կարող վաղը կառավարության անունից Համայնքների պալատին մի այնպիսի օրինագիծ ներկայացնել, որն ինձ համար անընդունելի դրույթներ է պարունակում և հակասում է «Բրեքզիթ»-ի էությանը», - հայտարարել է Լի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր