Դեպի վեր

Երեւանյան կինոազդ. 2pac. All Eyez on Me լեգենդը

style.news.am07/27/2017, 3:05

Երեւանյան կինոազդ. 2pac. All Eyez on Me լեգենդը

Պաշտոնական ներկայացումից մեկ օր առաջ մայրաքաղաքի կինոպարկում տեղի ունեցավ այս ժապավենի՝ «2pac. Լեգենդ» ամերիկյան գեղարվեստական ֆիլմի երկար սպասված փակ դիտումը: Անցած երեկոյան կինոպարկը՝ միակ կինոթատրոնը, որ կազմակերպել էր պրեմիերայի փակ դիտումը, կարճ ժամանակով վերադարձել էր 1990-ականների ժամանակաշրջան. հյուրերի թվում էին լայն բաճկոններով եւ բանդանաներով աղջիկներ, ինչպես նաեւ կարճ կաշվե բաճկոններով տղաներ: Ֆիլմի պրեմիերային եկածների թվում էին ոչ միայն երաժիշտի ստեղծագործության երկրպագուները, այլ նաեւ նրանք, որոնք նրա մասին ուղղակի լսել էին, իսկ Թուփաքի անունը չի լսել միայն ալարկոտը:

Լեգենդար ռեփերի պատմության նկատմամբ հետաքրքրությունը չի թուլանում նույնիսկ նրա ողբերգական մահվանից 20 տարի անց: Թուփաք Շաքուրը հեղինակություն դարձավ եւ հզոր ազդեցություն ունեցավ ոչ միայն իր կենդանության ժամանակ ժամանակակիցների վրա, այլ նաեւ հետեւորդների վրա: Պրեմիերայից մեծ սպասումներ ունեն եւ համընդհանուր իրարանցման մեջ են ամբողջ աշխարհում երաժիշտի ստեղծագործության երկրպագուները: Սակայն նրանց, որոնք կատարողի հիփ-հոփ երաժշտության նկատմամբ առանձնահատուկ սիրով համակված չեն, նույնպես հետաքրքիր կլինի երաժիշտի կյանքի եւ ստեղծագործության հետ ծանոթանալը, որը «Գինեսի ռեկորդների գրքի» մեջ է մտել որպես բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստ:

Թուփաքի դերակատարման համար արտաքինով հոյակապ է ընտրված Դեմեթրիուս Շիփ կրտսերը, որը փորձել է էկրանին փոխանցել հերոսի ամբողջ կրակոտությունը, եւ նա այս խնդիրը գերազանց է հաղթահարել: Ռեփերներ Մալքոլմ Գրինիջը (EDI Mean) եւ Ռուֆուս Քուփեր III-ը (Young Noble), Թուփաքի Outlawz խմբից, ֆիլմում իրենք իրենց դերերն են կատարել:

Հիշեցնենք, որ Թուփաք Շաքուրը ավելի քան 75 մլն ձայնագրություն է վաճառել եւ նրան կրկնօրինակում են նույնիսկ մահվանից երկու տասնյակ տարի անց, հանգամանքներ, որ մինչ օրս մինչեւ վերջ չեն քննվել:

Վաղուց է հայտնի, որ Շաքուրը միանգամայն խելացի մարդ է եղել, հաճախել է մյուզիքլների եւ նույնիսկ մասնակցել է բալետի, սակայն նրա մասին ֆիլմի պրեմիերային գալով՝ հանդիսատեսն ամենից քիչ է ակնկալում տեսնել, թե ինչպես է նյույորքյան գետոյից ռեփերը Շեքսպիրին մեջբերում:

Հանրահռչակ ռեփերի կենսագրության մասին ֆիլմ նկարահանելու խնդիրը, որ դրված էր ռեժիսոր Բեննի Բումի առջեւ, վարձույթում հայտնվելու առաջին օրվանից խիստ քննադատության ենթարկվեց Թուփաքի ազգականների եւ ընկերների կողմից, որոնք ռեժիսորին մեղադրեցին պատմության ոչ հավաստիության եւ «հիփ-հոփ կատարողների կյանքի բացառապես գեղեցիկ կողմերով» աճպարարության մեջ: Սակայն հիշեցնենք, որ «2pac. Լեգեն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր