Դեպի վեր

Ճապոնիայի ճանապարհորդող տիկնիկները՝ Հայաստանում

panorama.am09/19/2018, 3:00

Ճապոնիայի ճանապարհորդող տիկնիկները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 20-ին Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» ճանապարհորդող ցուցադրությունը, կներկայացվեն Ճապոնական տիկնիկագործական արվեստի յուրահատուկ նմուշներ:

Panorama.am-ին Հովհ. Թումանյանի թանգարանից պատմեցին, որ Ճապոնիայում հնուց տիկնիկները կենցաղի մաս են կազմել։ Ճապոնական տիկնիկները ներկայացնում են ճապոնական տարազները և դրանք կրողների էությունը, ունեն հստակ տարածքային հատկանիշներ և դարերի ընթացքում տարաբնույթ ձևեր են ստացել: Ճապոնական տիկնիկների միջոցով ներկայնում են նաև ազգային արհեստները, ինչպես, օրինակ՝ մանածագործությունը:

«Ճապոնիայի տիկնիկները» ցուցահանդեսին կներկայացվեն Ճապոնիայից բերված 7 տասնյակ բացառիկ տիկնիկներ, ՀՀ-ի նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի հիմնադրամին պատկանող ճապոնական մեկ տիկնիկ, Հովհ. Թումանյանի ճապոնական հետաքրքրությունները։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության կայքից տեղեկանում ենք, որ այս ցուցահանդեսը ներկայացնում է Ճապոնիայի տիկնիկները, այդ թվում` Հինա նինգյո (աղջիկների տոնի տիկնիկներ) և Գոգացու նինգյո (տղաների տոնի տիկնիկներ), որոնք կրում են հին ավանդույթներ, տիկնիկներ, որոնք կապված են ավանդական կատարողական արվեստի հետ, ինչպիսիք են Նո, Բունրակու և Կաբուկի, տիկնիկներ Ճապոնիայի տարածաշրջաններից և ժամանակակից արհեստագործների կողմից պատրաստված «ստեղծագործ տիկնիկներ»:

Հարցին, թե աղջիկների տոնի տիկնիկներն ու տղաների տոնի տիկնիկներն ի՞նչ խորհուրդ ունեն, Հովհ. Թումանյանի թանգարանից պատասխանեցին, որ տղաների տոնին զինվորի տիկնիկ են դնում, որ տղան լինի քաջ, առույգ։ Աղջիկների տոնին՝ մարտի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր