Դեպի վեր

Քաղաքական ուժերի տեսլականն ուժային կենտրոնների հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ

armenpress.am12/7/2018, 2:24

Քաղաքական ուժերի տեսլականն ուժային կենտրոնների հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ

Դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր է պատկերացում կազմել, թե ինչ տեսլական ունեն ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ ուժային կենտրոնների (օրինակ՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Չինաստան) հետ հարաբերությունների վերաբերյալ:

Քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են ըստ քվեաթերթիկներում նրանց համարների հերթականության՝ հիմնված վերջիններիս նախընտրական ծրագրերում ամրագրված դրույթների վրա:

«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում շեշտում է Ռուսաստանի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև ԵՄ հետ կնքված համաձայնագրի էական նշանակությունը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին և Չինաստանին, ապա կուսակցության նախընտրական ծրագրում նշված է ԱՄՆ-ի հետ ընդլայնվող գործընկերության և Չինաստանի հետ խորացող երկխոսության անհրաժեշտության մասին:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ «պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության»։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության, ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմին և կարգավիճակին։ Կուսակցության նախընտրական ծրագրում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի վերաբերյալ անդրադարձ չկա:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրում չկա առանձին անդրադարձ տարբեր երկրների հետ ՀՀ հարաբերություններին, այդ թվում՝ ուժային կենտրոններին: ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ միայն նշված է, որ «արտաքին քաղաքական վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման»:

«Իմ քայլը» դաշինքը շեշտում է, որ ապահովելու է «հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության և ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը»: Կուսակցությունը նախընտրական ծրագրում պատրաստակամություն է հայտնում զարգացնել ԱՄՆ-ի հետ բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում: Եվրամիության հետ կնքված համաձայնագրի և ԵՄ առանձին երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ շեշտվում է, որ ձեռնարկելու են քայլեր համաձայնագրի «լավագույնս կիրարկման ուղղությամբ», ինչպես նաև «ԵՄ անդամ և եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման և պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ»՝ հավելելով, որ հասնելու են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է, որ լինելու են նախաձեռնող այդ երկրի հետ կապերի ամրապնդման և նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրում է, որ ռազմավարական, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ պետք է պահպանվեն՝ հիմնվելով հավասարության, փոխվստահության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ «խրախուսելով բազմահարթակ ու բազմաշերտ համագործակցությունը։ Արժևորելով Ռուսաստանի դերը՝ որպես ռազմավարական գործընկեր, պետք է հարաբերությունները տեղափոխել արժանապատվության, փոխշահավետ համագործակցության հարթություն»: ԵՄ հետ հարաբերությունների առնչությամբ կուսակցությունը նշում է, որ չնայած ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին՝ «Հայաստանի և Եվրոպական Միության միջև կա բավականին մեծ չօգտագործված պոտենցիալ, որը օգտագործելու համար պետք է ավելի խորացված հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ, այն է՝ նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում Հայաստանի և ԵՄ-ի միջև»։ Կուսակցությունը նաև կարևորում է Հայաստանի նախաձեռնողականությունը համաեվրոպական գործընթացներում և կառույցներում: Լուսավոր Հայաստանն անհրաժեշտ է համարում ԱՄՆ հետ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: Նշվում է, որ «ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունների ազդեցության նվազեցումը և մեր պետության շահերի առաջ մղումը պետք է լինեն գերակա։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների քաղաքական օրակարգը պետք է ընդգրկի ավելի լայն շրջանակ՝ ներառելով տնտեսական ներդրումային ողջ ներուժը»։ Ինչ վերաբերում է Չինաստանի հետ հարաբերություններին, ապա կուսակցությունը կարևորում է այդ երկրի հետ փոխշահավետ գործակցային հարաբերությունների հաստատումը՝ «հնարավորինս զերծ մնալով աշխարհաքաղաքական ազդեցություններից, տրամաբանությունից ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների միջև առկա հակասություններից»։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդհանրական տեսլական՝ առանց առանձին երկրների հետ հարաբերություններին անդրադառնալու: Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորաշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա»:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը շեշտում է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակն «ինքնիշխան, արժանապատիվ, հավասարակշռված ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է»:

«Մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր