Դեպի վեր

Տելեկոմը և ապագան Հայաստանում. Գուրգեն Խաչատրյանը՝ Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության օրվա առթիվ

armenpress.am05/17/2021, 5:30

Տելեկոմը և ապագան Հայաստանում. Գուրգեն Խաչատրյանը՝ Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության օրվա առթիվ

Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը մայիսի 17-ին նշվող Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրվա առթիվ հանգամանալից վերլուծություն է ներկայացրել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքներում տեղի ունեցած փոփոխությունների և դրանց արդյունքում բարձրացված ազգային անվտանգության ռիսկերի մասին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Խաչատրյանների փաստաբանական խմբի տրամադրած վերլուծությունը ստորև։

Ամեն օր մարդիկ նվազագույնը 58 անգամ նայում են հեռախոսի էկրանին: Մոլորակի բնակչությունը օրական 4,5 ժամ անցկացնում է հեռախոսը ձեռքին: 1973թ.-ին` առաջին բջջային հեռախոսի ստեղծման ժամանակներում, կանխատեսելի էր տեխնոլոգիական հեղափոխությունը, բայց ոչ ոք չէր մտածում, որ հեռախոսը ոչ միայն փոփոխության կենթարկի մարդկանց կոմունիկացիայի մշակույթը, այլև կարագացնի ժամանակը:

Այսօր մեկ օրում մարդիկ սպառում են շատ ավելի շատ կոնտենտ, քան միջնադարում մի ամբողջ կյանքի ընթացքում: Առողջությունից, գնումներից, ֆինանսներից մինչև կրթություն ու շփում. ամեն ինչ արվում է հեռախոսով, ինչի արդյունքում տելեկոմ ոլորտը կանգնած է պատմության ամենաբարդ և պատմականորեն ամենամեծ հնարավորությունների ժամանակահատվածում:

Հայկական տելեկոմի մարտահրավերները. հետևանքները զգալու են բոլորը

Այսօր Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրն է, և, օգտագործելով առիթը, ցանկանում եմ խոսել Հայաստանում տելեկոմ ոլորտի ապագային մասին` խնդիրների ու մարտահրավերների ցուցակագրմամբ: Այսօր մեր երկիրը կանգնած է ոլորտի ենթակառուցվածքների և ինֆորմացիոն անվտանգության լրջագույն մարտահրավերների առջև: Բավական է միայն հիշատակել, որ բոլորովին վերջերս երկիրը սնունոցող հիմնական ենթակառուցվածքներում տեղի ունեցած փոփոխությունները կտրուկ բարձրացրել են ազգային անվտանգության ռիսկերը:

Հայաստանում տելեկոմ ոլորտի համար նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, շուկայի ծավալների սահմանափակումը, ռեգիոնալ անվտանգության ապահովման և պետական ոլորտային քաղաքականության մասնատվածությունը տանում են ոլորտը թուլացման, իսկ հետևանքները զգալու ենք բոլորս` ես, դուք, մեր ընտանիքները, մեր պետությունն իր սուվերենիտետով: Ուրեմն ինչ անել:

Ինչպես սկսեց տելեկոմի զարգացումը Հայաստանում

Հայաստանի տելեկոմ շուկան ազատականացումից ու Vivacell-ի մուտքից հետո ակտիվ զարգացում է ապրել: Իսկ 2009թ.-ին շուկա մուտք գործեցին երկու նոր ու ինովատիվ խաղացողներ. Orange Հայաստանը բջջային կապի ոլորտում և Ucom-ը ինտերնետային կապի ու IP հեռուստատեսության ոլորտում: Այս երկու օպերատորների ինտենսիվ ներդրումները, որոնք տարբեր հաշվարկներով գերազանցեցին 400 միլիոն դոլարը, հանգեցրեց այդ շուկաներում ծառայությունների որակի էական բարելավման և գների զգալի նվազման` նպաստելով կապի ծառայություների լայն տարածմանը Հայաստանում:

Բավական է միայն հիշել, որ երբ մենք Ucom-ով նոր էինք շուկա մտնում, ինտերնետի տարածվածությունը Հայաստանում չէր գերազանցում 5%-ը: Այսօր` 2021թ. դրությամբ, առկա են 3,78մլն բջջային կապի բաժանորդներ (բնակչության 127.4%) և 2,2մլն ինտերնետային կապից օգտվող բաժանորդներ (բնակչության 68.2%):

Ինչպես վերափոխվեց տելեկոմը. զանգերի ու SMS-ի վերջը

Հայաստանում մոբայլ շուկան սկսեց նահանջ ապրել գլոբալ թրենդերին համահունչ: Վերջին հնգամյակում տելեկոմ ոլորտի ավանդական եկամտի աղբյուրը հանդիսացող բաժանորդային զանգերը և SMS-ները իրենց տեղը զիջեցին ինտերնետային կապ օգտագործող զանգի և շփման հավելվածներին (Whatsapp, Viber, Messanger, Telegram, Signal):

Սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ մեծացավ թվային կոնտենտի օգտագործումը բաժանորդների կողմից: 2021թ դրությամբ ՀՀ-ում առկա է սոցիալական ցանցերի 1,8 մլն ակտիվ օգտատերեր (բնակչության 60.7%), որոնցից 1,76 մլն (97.5%) մուտք են գործում սոց. ցանցեր բջջային հեռախոսի միջոցով: Արդյունքում, ինտերնետային տրաֆիկի օգտագործման ծավալները աննախադեպ մեծացել են, ինչը ստիպում է օպերատորներին կատարել նորանոր ներդրումներ ցանցի թողունակության ընդլայնման համար:

Փրկության մոդելը. ինչու են կոնսոլիդացիաներն այդքան կարևոր

Տելեկոմը ինտենսիվ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է` ներդրումների վերադարձելիության տեսանկյունից (ROI) անթույլատրելի ցածր ցուցանիշներով: Իսկ Հայաստանի պարագայում մեծ ռիսկայնությունը հանգեցնում է նաև բարձր կապիտալի կշռված միջին արժեքի (WACC) և, որպես արդյունք, շահութաբերության ցածր ցուցանիշների: Այլ կերպ ասած, ոլորտը թրենդային է ու երազանքի աշխատանք երիտասարդ պրոֆեսիոնալների համար, սակայն այն լուրջ գլուխկոտրուկ է կառավարման տեսանկյունից:

Ոլորտի կայունության և բիզնես շարունակականության ապահովման համար ներկայումս աշխարհում կարգավորման տարբեր մոդելներ կան, որոնցից երկու հիմնականը մեր տարածաշրջանում իրագործելի է: Առաջինը դա ռեգուլյատորի խիստ վերահսկողության նորքո գործող ոլորտային առանձնացված ենթակառուցվածքների օպերատորի մոդելն է, որը «fair-play»-ի սկզբունքով վարձակալության է հանձնում իր ցանցը լիցենզավորված կապի օպերատորներին: Վերջիններս «վաճառում են» ինտերնետ, մոբայլ ծառայություններ, TV, կոնտենտ, և այլն: Ընդ որում, ենթակառուցվածքների օպերատորը կարող է լինել և մասնավոր, և մասնավոր-պետական համագործակցությամբ (PPP):

Սահմանափակ բաժանորդային բազայով փոքր մրցակցային շուկաներում գերակայում է երկրորդ` «կոնսոլիդացիաների» մոդելը: Ի վերջո, եթե հնարավոր չէ վարձակալել տելեկոմ ցանց, գոնե միավորմամբ կարելի է բիզնես կայունություն բերել շուկայում` ցանցի ներդրման կապիտալ ծախսերի (CapEx) և սպասարկման օպերացիոն ծախսերի կրճատմամբ (OpEx): Կոնսոլիդացիաները հնարավորություն են ընձեռում բացառել մի քամի զուգահեռ ենթակառուցվածքների շինարարությունը: Զուգահեռներ տանելով, պատկերացրեք՝ ինչպիսի ներդրումների փոշիացում կլիներ, եթե Երևանում ջրամատակարարման օպերատորները լինեին մի քանիսը և յուրաքանչյուրը կառուցեր և սպասարկեր իր սեփական ջրամատակարարման ցանցը: Հետեաբար կոնսոլիդացիան բերում է ներդրումների արդյունավետության բարձրացման, ներդրումային ցիկլի (ետգնման ժամկետների) կրճատման և ծառայությունների ինքնարժեքի նվազման: Այս ամենի արդյունքում բաժանորդներին շարունակաբար` տարեց տարի տրամադրվում է առավել արդիական և նորարար ծառայություններ առավել մատչելի գներով:

Կառավարման խորհրդատվության ոլորտում հայտնի «Capital Confidence Barometer»-ի տվյալներով միայն 2017թ.-ին տելեկոմների կոնսոլիդացիաների (M&A) արդյունքում հրապարակված գործարքների թիվը գերազանցել է 117 միլիարդ դոլարը: ԱՊՀ տարածքում միավորումները գերազանցում են մեկ տասնյակը: Իսկ ներկայումս, հատկապես պանդեմիայից հետո, ըստ EY-ի զեկույցի, տելեկոմի գլոբալ խաղացողների 59%-ը դիտարկում է միավորման որևէ տարբերակ (ընդ որում, 45%-ը մեկ այլ տելեկոմ օպերատորի հետ և 52%-ը այլ ոլորտային խաղացողի հետ, ներառյալ բանկեր ու մեդիաներ):

Ոլորտի կենսունակության մեծ ռիսկայնություն անկեղծության բարձր մակարդակում

Վերջերս հետաքրքիր զրույց ունեցա դստերս հետ, ով շուտով ավագ դպրոցի տարիքին կլինի: Մենք խոսում էինք ապագայի մասնագիտություններից և այն մասին, թե որ ոլորտները կենսունակ կլինեն հեռանկարում: Տելեկոմ բիզնեսը փոփոխվող ու կենսունակության կռիվ տվողների շարքում դասեցինք:

Իսկապես, Հայաստանում տելեկոմ խաղացողները եկամուտների նոր ու ինովատիվ աղբյուրներ պիտի փնտրեն, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կամ անկեղծ չեն կամ ոլորտին չեն տիրապետում այն մարդիկ, ովքեր երազկոտ տերմինաբանությամբ «5G»-ի ու «նոր սերնդի գերարագ ցանցի» երգն են երգում՝ մոռանալով, որ տելեկոմները նախ և առաջ տնտեսվարողներ են ու ոչ բարեգործական կա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր