Դեպի վեր

ՀՀԿ-ի ճակատագրական երկընտրանքը ինտրիգային գիշերից հետո

1in.am12/10/2018, 6:06

ՀՀԿ-ի ճակատագրական երկընտրանքը ինտրիգային գիշերից հետո

Հանրապետական կուսակցությունը իր այսօրվա հայտարարությամբ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները որակել է ժողովրդավարական իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։

«Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է։ Հետևաբար ցավալի է, որ ընտրարշավն այդքան խոր բաժանարար գծեր ստեղծեց»,- ասված է ՀՀԿ նախընտրական շտաբի այսօր տարածած հայտարարության տեքստում:

Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ ՀՀԿ հայտարարության վերջին հատվածն աչքի է ընկնում շեշտված ռացիոնալ ձևակերպումներով՝ կարծես ցրելով տպավորությունը, որ այս կուսակցությունը խորհրդարանական վերջին կամպանիայի հակամարտ կողմերից մեկն էր։

ՀՀԿ շտաբը հաջողություն է մաղթել խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը՝ նշելով, որ դրանից է կախված երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը:

Հանրապետական կուսակցության շտաբը նշել է, որ ներքին քաղաքական այս թեժ մրցակցությունը չպետք է ոգևորի Հայաստանի և Արցախի թշնամիներին։ «Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը և շարունակելու է ամուր կանգնել մեր փառապանծ Զինված ուժերի կողքին»,- նշել են հանրապետականները։

Ավարտված խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հայտնվել է ամենաինտրիգային իրավիճակում․ Սերժ Սարգսյանի կուսակցությանը չհերիքեց ընդամենը չորս հազար ձայն՝ խորհրդարան անցնելու համար, ու շատերը կարծում էին, որ հետընտրական փուլում կշարունակվի քարոզարշավի տրամաբանությունը, և ՀՀԿ-ն իրավական հարթության վրա ու իր քաղաքական հայտարարություններով մինչև վերջ կշարունակի վիճարկել ընտրությունների արդյունքները։

Սակայն ՀՀԿ-ն ընտրեց միանգամայն այլ մարտավարություն՝ տարածած հայտարարությամբ փաստացի ընդունելով ընտրությու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր