Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է՝
. ընդլայնել հայտարարատուների շրջանակը,
. ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը,
.ճշգրտել հայտարարագրման ենթակա գույքի տեսակները,
. վերանայել գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը,
. ճշգրտել պաշտոնատար անձանց կողմից ստացվող փոխառությունների և վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար:
Միաժամանակ, առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա:
Հայաստանում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Լիազորագրի ձևանմուշը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից: Այս կարգավորման ներդրումը հնարավորություն կտա խնայել լիազոր մարմնի ռեսուրսները, և լիազոր մարմինը ապահովված կլինի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությամբ: Գույքի հայտարարագրման ժամանակ Նախագծով հայտարարատուի վրա դրվում է պարտավորություն՝ ներկայացնելու նաև արտասահմանում գտնվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն:
Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել:
Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկ...