Դեպի վեր

Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը

newmag.am12/9/2019, 1:30

Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը

Ինչպե՞ս Ազնավուրը կարողացավ ճեղքել թշնամական մամուլի և հոռետեսների դիմադրությունը: Ինչպե՞ս հասավ հաջողության: Այս հարցերի պատասխանները newmag-ն առաջարկում է գտնել Ազնավուրի նոր հրատարակված գրքում:  «Մեղմ շշուկով». սա հայ-ֆրանսիական բեսթսելլերի անվանումն է, Շառլ Ազնավուրի 9-ը գրքերից մեկը: Գիրքը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Սամվել Գասպարյանը, որը Ազնավուրի գրական և երաժշտական ժառանգության ամենահայտնի թարգմանիչներից է:

«Մեղմ շշուկով»-ը ինքնակենսագրական վեպ է, որտեղ Ազնավուրը պատմում է իր ընտանիքի անցյալի ու կարիերայի դժվարությունների մասին։ Այս ամենը ստացվել է հայերեն վերարտադրել խմբագիր-թարգմանիչ արդյունավետ գործակցության շնորհիվ: Գրքի Խմբագիրը Հայաստանի նախագահի խորհրդական Համլետ Գասպարյան է: Նրա խոսքով,  հաջողվել է լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչը:

Սա «կինոլեզվով» գրված վավերագրական վեպ է: Նախ` ընթերցողները տեսնում են փոքրիկ Շառլին՝ Լատինական թաղամասի նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ: Հետո Ազնավուրը պատմում է առաջին դերի, թատերական հյուրախաղերի մասին։ Գրքի շնորհանդեսին ներկա էին Ազնավուրի որդին և հարսը, որոնք էլ հաստատեցին՝ սա բացառիկ անկեղծ պատմություն է:

Ազնավուրը մարմնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հարստությունը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խոսքով, Ազնավուրի մշակութային ժառանգությունն օգնում է երկու ժողովուրդներն ամուր պահել հարաբերությունները:

newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

Մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր