Դեպի վեր

ՀՀԿ-ի պես ընդդիմությունը երանություն է Փաշինյանի համար

1in.am08/13/2019, 6:06

ՀՀԿ-ի պես ընդդիմությունը երանություն է Փաշինյանի համար

Բանից պարզվում է, որ Երևանում աղբահանության կազմակերպման առաջնային խոչընդոտը ՀՀԿ-ն է։ Այն նույն ՀՀԿ-ն, որը ընդամենը մեկ տարի առաջ մերժվեց, հեռացվեց և որպես վերջնական արդյունք ջախջախվեց։ Իհարկե, ՀՀԿ-ն շատ մեղքեր է գործել և իր գոյությամբ քաղաքական ուժն արդեն ինքնին մեղավոր է։ Բայց մի՞թե արդար է սեփական անկարողությունն ու աշխատունակության բացակայությունը բարդել այդ քաղաքական ուժի վրա։ Մի՞թե արդարացված է անցյալի պատրանքից քաղաքական խրտվիլակ ստեղծել ու դրա հիմքի վրա երևակայական պայքար նախաձեռնել։

Հարցը աղբահանությունը չէ, եթե այսօր չի հաջողվում դրա կազմակերպումը, ապա վաղը վստահաբար կստացվի։ Խնդիրն արժեքային է, կամ էլ արժեքային վակուումը, որի մասին էլ հենց ուզում ենք խոսել։

Հեղափոխությունից առաջ քաղաքական համակարգում գործում էր հետևյալ տրամաբանությունը․ Կային հրեշավոր իշխանություններ՝ վերջին 20 տարիներին ՀՀԿ-ի մարմնավորմամբ, ու փրկչի առաքելությամբ ընդդիմադիրներ։ Փաստորեն համակարգը կառուցարկվում էր ՀՀԿ-ի դիվականացման հիմքի վրա, իսկ ընդդիմադիրների միակ առաքելությունն էլ գոռալն ու հայհոյելն էր՝ անպատասխանատվության գործիքակազմի ամբողջ հմայքով զինված։

Հեղափոխությունից հետո հույսեր էին նշմարվում, որ քաղաքական համակարգը կհաղթահարի չգոյության այս պատնեշները, ու դիվականացման ու անհասցե հայհոյանքներին փոխարինելու կգան դիսկուրսն ու տրամախոսությունը։

Բայց, ինչպես երևում է, մենք չափազանց լավատես էինք։ Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականությունը վերստին կազմակերպվում է նույն տրամաբանությամբ՝ միայն թե տեղերն ու դերերն են փոխվել։ Այսինքն` նորից շարժվում ենք դիվականացման ճանապարհով, բայց այս անգամ արդեն առաքելությունն այդ ստանձնել է իշխանությունը՝ իր քարոզչական զինանոցի բոլոր գործիքները ուղղելով ՀՀԿ-ի դեմ։

Առաջ քննադատության թիրախը իրական էր՝ տեսանելի ու շոշափելի։ Մարդիկ գիտեին, որ քննադատում են գոյություն ունեցող իշխանությանը՝ ՀՀԿ-ի մարմնավորմամբ։ Իսկ հիմա քննադատության թիրախ է դարձել չգոյությունը, պատրանքը՝ ու նորից ՀՀԿ-ի մարմնավորմամբ։ Տպավորություն կա, որ այդ պատրանքը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կամքով կամ էլ՝ լուռ համաձայնությամբ։ Ակնհայտ է, որ համանման ընդդիմություն ու ընդդիմախոսներ ունենալն արդեն իսկ երանություն է, քանի որ մերժված անց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր