Դեպի վեր

Ավտովթար Երևանում. Առինջի կամարի մոտ բախվել են Opel-ն ու Nissan-ը . վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com10/9/2019, 8:24

Ավտովթար Երևանում. Առինջի կամարի մոտ բախվել են Opel-ն ու Nissan-ը . վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:05-ի սահմաններում Աճառյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ Առինջի կամարի դիմաց, բախվել են Opel մակնիշի 35 XՍ 692 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 VX 517 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարոդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանն ու ավագ տեսուչ Կարեն Գևորգյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476477.5
EUR522526.5
RUR7.357.46
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր