Դեպի վեր

«Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

panorama.am01/25/2020, 3:24

«Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

Այսօր երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ, Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում:

«Աշխատել է պետք». այս կարգախոսով էր առաջ շարժվում Վիսոցկին՝ չմոռանալով, որ աշխատելուն զուգահեռ պետք է նաև սիրել. «Սիրում եմ, ուրեմն կամ»,- նշում էր նա։

Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին: Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին և լուրջ չէին ընկալվում ոչ Վիսոցկու, ոչ էլ իր առաջին ունկնդիրների կողմից: Մի քանի տարի անց` 1965 թվականին, նա գրում է հայտնի «Подводная лодка» երգը, որի մասին Իգոր Կոխանովսկին հետագայում կգրի. «Подводная лодка»-ն արդեն լուրջ էր: Եվ կարծում եմ, որ այդ երգը հայտարարեց, որ նրա պատանեկան արվեստի ժամանակի վերջն է եկել»:

Սերը Վիսոցկուն տրվեց Մոսկվայում, միզազգային կինոփառատոնի ժամանակ հանդիպեց Մարիա Վլադիին:

Մարինա Վլադիին հրավիրեցին թատրոն, ուր բեմադրվում էր Եսենինի «Պուգաչովը»: Վիսոցկին կատարում էր Խլոպուշայի դերը: Բեմադրությունը մեծ տպավորություն թողեց Վլադիի վրա:

Ներկայացումից հետո նրանք հանդիպեցին ռեստորանում, մի սեղանի շուրջ: Վիսոցկին մոտեցավ այդ «ֆրանսիական հրաշքին» ու կամաց արտաբերեց. «Վերջապես ես հանդիպեցի Ձեզ...ուզում եմ գնալ այստեղից ու երգել միայն Ձեզ համար»: Որոշ ժամանակ անց Վոլոդյայի ընկերներից մեկի տանը նրանք կրկին հանդիպեցին: Մարինան խնդրեց բոլորին իրենց մենակ թողնել: Մի ամբողջ գիշեր նրանք խոսեցին իրենց սիրո մասին: Ամուսնացան 1970 թվականին:

Սիրելիի հետ համատեղ կյանքը կարճ տևեց. «Քո սառնությունը իմ հանդեպ վերագրում եմ հոգնածությանդ,-գրում է նրան Մարինա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր