Դեպի վեր

Ժոզե Մոուրինյու. Հիմա ՄՅՈւ-ն ավելի վատ տեսք ունի, քան իմ օրոք էր

armsport.am09/23/2019, 10:36

Ժոզե Մոուրինյու. Հիմա ՄՅՈւ-ն ավելի վատ տեսք ունի, քան իմ օրոք էր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ 2018-ի դեկտեմբերին արժանիորեն է հեռացվել մանկունիանցիների ղեկից:

«Ես այն մարդը չեմ, որը պետք է պատասխանի ՄՅՈւ-ի խնդիրների մասին հարցերին: Ես այնտեղ երկու մրցաշրջան եմ անցկացրել, որի ընթացքում բազմաթիվ դրական պահեր եմ ապրել ու հասկացել, թե ուր պետք է ուղղորդել ակումբը: Երրորդ մրցաշրջանը բավականաչափ լավը չէր:

Ինձ հեռացրին, և, ըստ էության, ես հեռացվեցի արժանիորեն, չէ՞ որ ես էի պատասխանատուն՝ որպես գլխավոր մարզիչ: Բայց տխուր իրականությունն այն է, որ հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ավելի վատ տեսք ունի, քան իմ օրոք էր: Դա տխուր է: Մարդիկ կարծում են, թե ես հաճույք եմ ստանում այս իրավիճակից, բայց դա ինձ բոլորովին դուր չի գալիս», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:Бывший главный тренер «Манчестер Юнайтед» Жозе Моуринью считает, что был заслуженно уволен с поста наставника манкунианцев в декабре 2018 года. «Я не тот человек, который должен отвечать на вопросы про проблемы «МЮ». Я провёл там два...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր