Դեպի վեր

Հայաստանը՝ Վաշինգտոն-Պեկին-Մոսկվա եռանկյունում

1in.am03/30/2020, 7:36

Հայաստանը՝ Վաշինգտոն-Պեկին-Մոսկվա եռանկյունում

Մեծ քսանյակի տեսավեհաժողովից հետո տեղի է ունեցել ԱՄՆ և Չինաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի առնչությամբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, թե հիանալի զրույց է ունեցել Չինաստանի առաջնորդի հետ կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը համակարգելու թեմայով: Միջազգային մամուլը հայտնել է, որ Չինաստանի նախագահն էլ ԱՄՆ նախագահին է ասել, որ ներկայումս տնտեսական պատերազմի ժամանակը չէ և պետք է համակարգել ջանքերը վարակի դեմ պայքարի համար: Անկասկած է, որ ամերիկա-չինական գործակցությունը կամ դիմակայությունը կանխորոշիչ նշանակություն են ունենալու ստեղծված համաշխարհային իրադրությունում, եթե չասենք նաև այն մասին, որ մի շարք կարծիքների և դիտարկումների համաձայն՝ հենց այդ հարաբերություններն են կանխորոշել ներկայիս իրավիճակը: Համենայնդեպս, բավականին շատ են բաց գնահատականներն ու մեկնաբանություններն առ այն, որ համաշխարհային համաճարակը վերջին ամիսներին սրված ամերիկա-չինական տնտեսական պատերազմի հետևանք է, պայմանավորված է այդ գլոբալ բախման հանգամանքով, և այդտեղ է պետք փնտրել մոտիվները:

Այստեղ, անշուշտ, չկան ուղիղ ապացույցներ, որ համաճարակը բռնկվել է հենց այդ մոտիվներով և ունի այսպես ասած՝ արհեստական ծագում: Մյուս կողմից ակնառու է, որ վերջին օրերին Պեկինն ու Վաշինգտոնը բացահայտ կերպով մեղադրում կամ կասկածում էին միմյանց: Փոխե՞լ է պատկերը Թրամփի և Սի Ցզինպինի հեռախոսազրույցը:

Տեղեկատվական մակարդակում ասվում է, որ փոխել է, ձեռք է բերվել համատեղ, համակարգված աշխատանքի պայմանավորվածություն: Բայց, միևնույն ժամանակ, պարզ չէ, թե հատկապես ինչ է դա ենթադրում, ինչ միջոցառումներ, ինչ քայլեր են նախատեսում ամերիկա-չինական համաձայնությամբ: Որովհետև մի բան է համաձայնությունը միմյանց հետ չմրցելու, միմյանց չմեղադրելու, և մեկ այլ բան է՝ իրար հետ աշխատելու և կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ աշխատանք սկսելու պարագայում: Մի բան թերևս ակնառու է, որ գծագրվում է համաշխարհային նոր կարգի, ազդեցության գոտիների հիմնական պատկերը: Կարծես թե ակնառու է դառնում, որ աշխարհն այդուհանդերձ լինելու է ոչ թե բազմաբևեռ, այլ, առավելագույնը՝ երկբևեռ:

Այդուհանդերձ, Պեկինն ու Վաշինգտոնը ներկայումս բավականաչափ պոկված են մնացյալից, այսպես ասած, հավաքականության կամ բազմաբևեռության գնալու համար: Այլ է հարցը, որ նրանք պարզապես, այսպես ասած, կփորձեն հավաքել կամ կազմել սեփական աշխարհաքաղաքական թիմեր: Իհարկե, այստեղ ձևակերպումը հնչում է փոքր-ինչ կաղապարված, քանի որ խոսքը միմյանց դեմ մրցող թիմերի մասին չէ, այլ լայն աշխարհում հարաբերությունների խաղի կանոնների սա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր