Դեպի վեր

Փափախ թռցնող «հիվանդները» սկզբունքորեն լավ գաղափարը դարձնում են մեկօրյա մարաթոնի նպատակ

1in.am11/23/2017, 5:50

Փափախ թռցնող «հիվանդները» սկզբունքորեն լավ գաղափարը դարձնում են մեկօրյա մարաթոնի նպատակ

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը /ԱՄՆ/:

– Պարոն Մովսիսյան, այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը: Ինչպե՞ս եք գնահատում, և որքանո՞վ է ճիշտ՝ անկախությունից այսքան տարի անց Հայաստանը Սփյուռքից ակնկալիք ունի:

– Մարաթոնի գաղափարն ինքնին աբսուրդ է: Առհասարակ պետք է գաղափար դրվի այդ ամենում: Նման հիմնադրամ ունենալու միտքը շատ լավն է, բայց որը կլինի ոչ թե տարին մեկ օր, այլ ամեն օր, կապ չունի՝ աշխարհի որ ծայրում ապրող հայ մարդուն կստիպի մտածել, որ ինքը հայրենիք ունի, ինքը պարտավոր է կյանքի մի մասը հիշել, հոգալ, ցավալ, մտահոգվել և օգտակար լինել հայրենիքին: Իսկ մեկանգամյա մարաթոնի գաղափարը վառված գաղափար է, լավ չի աշխատում: Փափախ թռցնելու գաղափարով հիվանդ մարդիկ են, որ սկզբունքորեն շատ լավ գաղափարը դարձնում են ընդամենը մեկօրյա մարաթոնի նպատակ: Ինձ շատ անգամներ են հրավիրել մասնակցել այդ թելեթոնին, հրավիրել են, մասնակցել եմ, բայց արդեն ձեռնպահ կմնամ, քանի որ, իմ կարծիքով, սա ամենաարդյունավետ ճանապարհը չէ աշխարհասփյուռ հայությանը կենտրոնացնել հայրենիքի առաջ ծառացած հարցերը լուծելու համար: Իմ կարծիքով՝ շատ ավելի արդյունավետ ճանապարհներ պետք է գտնել և դրանք կան: Թեկուզ մեր «Հայրենիքիս» խումբը. այսօր տղաներից մեկը գումարը բերեց և ասաց՝ ամեն անգամ գումար տալուց հանգստություն է գալիս վրաս, որ փոքր, բայց ինչ-որ բան անում ենք: Վստահ եմ, որ շատ հայերի մեջ էլ կա փոքր, բայց ինչ-որ բան անելու ցանկություն, որը կարող է մեծանա և դառնա շատ ավելին: Պետք է հավատքի հենարան լինի, որ նույնիսկ նրանք, ովքեր նստած են հիմնադրամի գլխին, մեկօրյա անկապ շոու ծրագրի մեջ չեն թաղում պայծառ գաղափարը: Ամեն օր, ամեն ամիս հիշել հայրենիքի մասին: Իսկ ինչպես անել, որ այն դառնա համազգային գաղափար, չեմ պատկերացնում: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են օգտագործվում գումարները, թափանցիկության խնդիր կա: Որոշ մարդիկ էլի գումար կտան՝ համարելով, որ ինչ-որ մի բան կհասնի Հայաստան: Բայց ինչ-որ մի բան չպետք է հասնի հայրենիքին, այլ ամեն ինչ պետք է հասնի, պետք է ծառայի բոլորին, հայրենիքի շահերի համար և ամբողջովին: Ես հիմա նման մարաթոնների նկատմամբ սառն եմ տրամադրված:

-Սփյուռքի նախարարությունը մշակում է հայրենադարձության հայեցակարգ: Սերժ Սարգսյանն էլ 40 թվականին չորս միլիոն բնակչություն է խոստանում: Հնարավո՞ր է՝ այնպիսի հայեցակարգ մշակվի, որ սփյուռքահայերին կբերի Հայաստան, թե՞, կարծում եք, սա ձև է առանց բովանդակության:

– Կարծում եմ՝ ձև է առանց բովանդակության: Նորից լավ նպատակը թաղում են ձևի մեջ, որովհետև կարող է չորս միլիոն էլ լինել, կարող է ավելի էլ լինել, բայց կարևոր է, թե ինչպիսի լուծումներ են առաջարկում այդ ճանապարհը գտնելու համար: Այստեղ միայն հացի խնդիրը չէ, Հայաստանը իսկապես դրախտային երկիր է, և Հայաստանն իսկապես կարելի է սարքել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր